Բաժիններ՝

Մի անգամ դավաճանածին ո՞վ կհավատա. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Սկզբունքորեն Փաշինյանը, հենց հարցը վերաբերում է իր անձնական անվտանգությանը, գործի է դնում կենդանական հոտառությունն ու հնարամտությունը։ Եթե ազնիվ լինենք, տվյալ պահին Մոսկվան ու Պուտինը աշխարհում միակ տեղն են, ուր նրան կարող են երաշխավորել անվտանգություն։

Ողջ աշխարհը գիտի` եթե Պուտինը խոստանում է, անում է։ Եվ կարևոր չէ, որ Նիկոլը նրան ծնկաչոք է աղերսել, կոշիկները լիզել ու խնդրել փրկել դավաճանական մորթին։

Կարծում եմ, ինչպես ընդունված է ռուսների մոտ, նրանք ներում են նույնիսկ տականքներին։ Այդպիսի բարեսիրտ ժողովուրդ են։ Ես գիտեմ` ինչ եմ ասում։

Եվ Մոսկվայի համար կարևոր չէ, որ այդ մարդը լիզել է Սորոսի կոշիկները, հիմա էլ` Էրդողանինն ու Ալիևինը։

Օգնության է դիմել, հավանաբար ասել է` ընտանիք, երեխաներ ունեմ, իսկ ռուսների համար ծերերն ու երեխաները անձեռնմխելի են նույնիսկ պայքարի բովում։

Կարճ ասած` ապրելու տեղ ու անձնագրեր, նրանք, իհարկե, կստանան։ Կթաքնվեն ու կապրեն հավերժական վախով։
Միայն թե անհասկանալի է, թե ինչպես և որտեղ է թաքնվելու «Իմ քայլը»։ Հա, ի՞նչ, եթե կարելի է դավաճանել ազգին, ինչո՞ւ դա չանել հանցակիցներիդ նկատմամբ։

Մի անգամ դավաճանածին ո՞վ կհավատա»։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս