Բաժիններ՝

Ախուրյանի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակչուհին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ արհեստանոցից գողացել են գործիքներ։ Ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը Ազատան գյուղի 28-րդ փողոցի ավտոտնակներից մեկում արձանագրել էր, որ գողացել են եռակցման սարք, պտտասղոց, շաղափ ու բենզասղոց։ Պատճառվել էր շուրջ 150 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանների աշխատանքը արդյունք տվեց դեպքից ամիսներ անց։

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները պարզեցին, որ գողությունը կատարել է Ազատան գյուղի 45-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունում կասկածյալը տվեց խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031