Հայ ֆիզիկոսների համայնքը ծանր կուրստ է կրել. հունվարի 11-ին, 61 տարեկանում կյանքից հեռացել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Ցականովը:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվն աճել է 22 934-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 448 203-ի, հունվարի 12-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Աշխարհում Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.05-ին, ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի Մինսկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկաններն ահազանգի հետքով մեկնել են դեպքի վայր, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, զրուցել տանտիրոջ հետ:
Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Թեև այն, ինչ արձանագրեցին ոստիկանները դժվար է հերթական անվանել…
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու:
Ութսունհինգ տարեկանում մահացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը:
Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, բացի մարմինների որոնողական խմբերից, 2 խումբ էլ պետք է գնար ողջերի որոնողական աշխատանքներ իրականացնելու, սակայն վերջիններին թույլ չեն տվել՝ պատճառաբանելով տեղանքում առկա մառախուղը:
Գյումրիում վեց տարի սպանված Ավետիսյանների ժառանգները պահանջում են քրեական գործի վերաբացում, խնդրում ֆինանսական աջակցություն՝ բնակարանի վերանորոգման եւ քննությունը ՄԻԵԴ տեղափոխելու համար։
Հունվարի 9-ին, ժամը 12.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132-ի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով հունվարի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները:
Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
«Նույն հաջողությամբ պետք է դատվեն էն մարդիկ, ովքեր էդ ծնողին հասցրել են էդ վիճակին». Արսեն Ղուկասյան
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն է տրամադրել Մոսկվայից Երևան նախատեսված չարտերային չվերթների առնչությամբ:
Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։
4-րդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Հունվարի 12-ին մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հունվարի 11-ին և 12-ի առավոտյան պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է:
«Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչո՞ւ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան: Ամեն ծնող մի ձև է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք ա մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ, էս հասցեով գնա, էն հասցեով գնա, նկար տար, չգիտեմ՝ ինչ տար…», – ասաց անհետ կորածի հարազատը:
Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված հայ գերիների հետ, փոփոխվել է, և ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ դրա վկայությունն է 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին: Նամակի հեղինակն անդրադարձել էր 62 շիրակցի գերիներին, ու նրանց ներկայացրել էր՝ որպես ահաբեկչական գործողություններ իրականացնողներ՝ շեշտելով, թե Հայաստանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը:
Արենը «Կենգուրու» միջազգային մրցույթի արցախցի առաջին հաղթողն էր։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի եւ Ռուսաստանի սահմանին:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մոսկվայում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը։
ՀՀ_ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է: Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: