Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը:
Հունվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել Վայքի բնակիչ, 23-այա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը:
2019թ. սեպտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ոչ թե փոխհատուցում էր, այլ աջակցություն զոհվածների հարազատներին և տուժածներին:
Հունվարի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ Եղեգնաձորի ոսկու խանութից մարդ է փախչում։
ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ սարք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Երեկ երեկոյան, երբ որոնողական խմբերը վերադարձան՝ ողջերի մասով ոչ մեկին չեն գտել, իսկ մարմինների մասով՝ մի կնոջ մարմին են բերել Քարինտակից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով:
«Հրապարակ» թերթը գրել էր, որ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։Կայքի իշխանական աղբյուրները փոխանցել են, որ դիմումը նա արդեն գրել է և փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չէ։
Փաստաբանների պալատից հայտնում են, որ մահացել է փաստաբան Ռուբեն Չիբուխչյանը (արտոնագիր 760):
168.am-նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի գազալցակայաններում, բոլորն էլ փակ են եղել: Մենք կապ հաստատեցինք տաքսի ծառայություն իրականացնող ընկերություններից մի քանիսի հետ, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են իրականացնում իրենց աշխատանքը, արդյոք երեկ ուշ ժամի մեքենաների լիցքավորումը կբավականացնի՞, մինչև լրանա նախապես հայտարարված 36 ժամը, ինչին մեզ պատասխանեցին.
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « COVID 19»-ի բացասական թեստ:
Շուշի քաղաքում հունվարի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը ստացել են վնասվածքներ:
Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում և +5․․․+9 աստիճան է։
Հունվարի 14-ին, ժամը 09։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Հունվարի 13-ին, ժամը 00.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար էին բախվել «ԲՄՎ», «Մազդա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Թանկացումները սկսվել են նախքան Ամանորը: Պարենային շուկայում առաջին հերթին ձեթը, ալյուրը, հացը, ինչպես նաև շաքարավազը թանկացան: Սա կապված է նրա հետ, որ Ռուսաստանում ևս նշված ապրանքները թանացել էին»,- ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ներկրվող ապրանքը եթե թանկ եկել է, Կառավարությունը ներկրողին կամ վաճառողին չի կարող ստիպել չթանկացնել:
Հայաստանում 2017 թվականի հոկտեմբերին անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին:
Գնաճի միտումները՝ սպառողական շուկայում. ՈՒՂԻՂ
«Որոնողական խմբերը վերադարձան. ոչ մի կենդանի մարդ չեն գտել». Արսեն Ղուկասյան
Վիրավորում ստացած զինծառայողների համար քայլակներ ձեռք բերելու կարգը հեշտացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։
Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգուշություն:
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ՝ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թվականի հունվարի 27-ը։
«Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է անձնակազմի՝ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի երկու բաղադրիչներից առաջինով պատվաստումը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 չափաբաժին, ժամանել է Գյումրիի ՌԴ ՊՆ ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 14-ին, ժամը 01:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի մոտակա դաշտերում: