Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք, առողջացել է 471 քաղաքացի
Հայաստանում հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք, առողջացել է 471 քաղաքացի, մահացել՝ 11-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 2546 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 619066-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է: