
Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով․ «Գազպրոմ Արմենիա»

Ինչպես տեղեկացվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:
«Գազպրոմ Արմենիա»–ն տեղեկացնում է, որ վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով: