
Սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 9.50C (1999թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -28.00C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.00C