«Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը շատ վտանգավոր հայտարարություն ա արել». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը շատ վտանգավոր հայտարարություն ա արել օրերս։ Ըստ իրենց, առաջին փուլում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ կվերադառնան փախստականի ու ներքին տեղահանվածների կարգավիճակ ունեցողները, իսկ հետագայում բնակվել ու հող գնել կթույլատրեն ցանկացածին։

Ըստ պատգամավոր Զահիդ Օրուջի, խոսքը գնում է մոտ 2 մլն մարդու մասին։

Քանի որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության բնակեցումը անցնելու է ՄԱԿ-ի մանդատի ներքո, հիմա արդեն պետք ա դեմն առնել Ադրբեջանի փորձերի տարածաշրջանում բնակեցնել փախստականի ու ներքին տեղահանվածի կարգավիճակ չունեցողներին։

Միջազգային իրավունքի մասնագետ ու իրավաբան ընկերներ, այստեղ անելիք ունենք, կարծում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս