Վազգեն Մանուկյանը պարտավորվել է մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա:
Զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանը իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր Երևանի՝ Մալյանի անվան աչքի կլինիկա:
Երևանում կիսակառույց կամ հետաձգված շինությունների ցանկը օր-օրի ավելանում է, ու դրանց հեղինակները, որոնցից ոմանք արդեն տասնյակ տարի չեն ավարտում իրենց օբյեկտների շինարարությունը, ոչ մի ձևով պատասխանատվություն չեն կրում մայրաքաղաքի արտաքին տեսքի խաթարման համար:
Եվրոպական դատարանն, այսօր` հունիսի 26-ին, երկու վճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացիների դիմումներով:
Դատավորները, դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեցին քննչական մարմնի միջնորդությունը։
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր` հունիսի 22-ին, այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից: «Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում»,-ասված է «Սիվիլիթաս» հիմնադրամի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին […]