Կարգապահական վարույթ՝ դատախազի նկատմամբ

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գոռ Շահբազյանի նկատմամբ։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վերջինս նախկինում աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում, ևկարգապահական վարույթը կապված է նրա նախկին գործունեության հետ։

Դատախազությունից հաստատեցին Գ. Շահբազյանի նկատմամբ կարգապահական վարույթ նշանակելու հանգամանքը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ միայն դրա ավարտից հետո կտրամադրեն հավելյալ տեղեկություն։

Իսկ մեր ունեցած տեղեկություններով, խոսքը մարմնական վնասվածքներ պատճառելու համար մոտ մեկ տարի առաջ  հարուցված մի քրեական գործի մասին է, որով մեղադրանք է առաջադրվել ընդամենը  մեկ հոգու, իսկ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել։ Ոստիկանության քննիչը կատարել է  միակողմանի նախաքննություն, իսկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն էլ հետամուտ չի եղել, որ ապահովվի բազմակողմանիությունն ու քննիչին վարույթից հեռացնելու պահանջ չի ներկայացրել։ Փոխարենը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս