
ԴԱՀԿ նախկին աշխատակիցների դատավարությունը շարունակվում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Արտակ Շախկուլյանի և Արմեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Արտակ Շախկուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ԼՄ բաժնի հարկադիր կատարող, հանդիսանալով պաշտոնատար անձ, ելնելով այլ անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, էական վնաս պատճառելով անձի օրինական շահերին, իսկ քաղաքացուն ապօրինի բնակարանից զրկելն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ԼՄ բաժնի պետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել իր պարտականություններին, էական վնաս է պատճառել անձի օրինական շահերին, իսկ քաղաքացուն ապօրինի բնակարանից զրկելն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Արտակ Շախկուլյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արմեն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: