«Մատաղիսի» գործով մեղադրյալներին դատարանը անմեղ է ճանաչել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչառաջ անմեղ է ճանաչել աղմկահարույց «Մատաղիսի» գործով մեղադրյալ երեք երիտասարդներին: Դատարանում այս պահին տասնյակ մարդիկ են հավաքված, ովքեր միաբերան «ուռա» են վանկարկում: Հուզված են ինչպես տղաները, նրանց ծնողները, երիտասարդներին սատարելու համար հավաքված բազմությունը, այլ նույնիսկ դատական կատարածուները:

Հիշեցնենք, որ այս գործը ձգվել է շուրջ 9 տարի: Հավելենք նաև, որ այսօր առավոտյան «Human Rights Watch» կազմակերպությունը հրատապ նամակը է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ Մատաղիսի գործի վերաբերյալ:

Մեղադրյալներից Արայիկ Զալյանը հայտարարել է, որ ինքը սպասում էր այդ վճռին, մյուս երկուսը՝ Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը նշել են, որ իրենք անակնկալի են եկել: Երիտասարդներն անկեղծացել են, որ պլանավորելու են իրենց ապագան և վերջապես ամուսնանալու են:

Դատաքննությունից մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31