Նոտարի գործունեությունը մեկ ամսով կասեցվել է

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կիրառվել է գործունեության կասեցում՝ մինչև վեց ամիս ժամանակով կարգապահական տույժը, և նրա աշխատանքային գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամանակով՝ 2012 թվականի դեկտեմբերի 18-ից 2013 թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ  արդարադատության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի «Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին» N 260-Ա հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31