Գոմեշի մսի գործով մեղադրյալ, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից այսօր փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ գործի վերաբերյալ, սակայն Լ. Սահակյանը նշեց, որ ինքն առայժմ չի ցանկանում որևէ տեղեկություն հաղորդել գործի մասին:
Արթուր Սաքունցին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Ս. Բոզոյանի կինն իր հարցազրույցում խոսել է նաև ամուսնու «վախերի» մասին` ասելով, թե ինքը վախենում է խոսել. «Իսկ հիմա, էդ մարդիկ ընդհանրապես վախից ընդհատակ են անցել, պատկերացնում եք անգամ մենք զանգահարում ենք, ուզում ենք պայմանավորվել, որ հանդիպենք, բայց իրանց ընտանիքը, իսկականից, վախից չգիտի` ինչ անի: Սա ավելի մեծ խնդիր է»,- ասել է իրավապաշտպան Ա.Սաքունցը:
ՌԴ նոտարական պալատի նախագահի խոսքով` իրենց երկրում էլ շատերի կողմից թերագնահատվում է նոտարի դերը, ստեղծվում են խոչընդոտներ, որպեսզի հնարավորինս նվազեցվի, բացառվի նոտարի մասնակցությունը տարաբնույթ գործարքների վավերացմանը: Դեռևս պահպանվում է այն թյուրընկալումը, թե նոտարը պարզապես «կնիք խփող է»:
Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` հարկերից խուսափելու համար։
Մեղադրողը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, իր մեղադրական ճառում միջնորդել էր Վ. Գասպարիի նկատմամբ տուգանք նշանակել 50 հազար դրամի չափով: Իսկ Վ. Գասպարիի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախնական դատական նիստ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով:
2002թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերով պետությունից պահանջվել է 15 309 867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար:
Ճկույթը կտրած դատապարտյալի` Կարեն Թառոյանի մասին տեղեկություններ ստանալու համար «Pastinfo.am»-ի թղթակիցը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարությունից «Pastinfo.am»-ի թղթակցին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Կարեն Հրաչի Թառոյանը պարզվում է՝ ճկույթ մատը կտրելու, ինքնավնասում կատարելու սովորույթ ունի, իսկ երկրորդ դատվածության ընթացքում հասցրել է իր կամոք «շրջագայել» Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Վարքագծի հետ կապված խնդիրներ ունենալու համար դատապարտյալի նկատմամբ բազմիցս խիստ նկատողություն է հայտարարվել:
Վազգեն Խաչիկյանի փաստաբանը հայտարարել է, որ Խաչիկյանը իր ձերբակալության մեջ ո՛չ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ո՛չ էլ որևէ կապ այս իրադարձությունների. «Մենք նման բաների հետ չենք կապում, որևէ կապ չունի դրա հետ, ոչ մի կապ: Ոչ էլ քաղաքական ենթատեքստ է տեսնում` այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա :
Կ. Թառոյանն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցադրվել է համապատասխան բժշկական օգնություն: Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել և ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր և կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը:
«Հիմա մենք հո չե՞նք հրապարակելու, որ ինքը ինչի ցուցմունք չի տալիս: Դա փաստաբանական տակտիկա է, պաշտպանությունը այդպես է հարմար գտել, չի ուզում ցուցմունք տալ, չի տալիս»,- հավելել է Խաչիկյանի փաստաբանը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն էր բերման ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը:
ՀՀԿ-ից հարցաքննվել են մի քանի անձինք, թույլ տվեք այս պահին անուններ չհրապարակել. քանի որ ձեռքիս տակ չունեմ նշումներ` չեմ հիշում:
«Հասկանո՞ւմ եք, ես արդարություն եմ ուզում: Այս անօրինականությունները պետք է կանխվեն, ի վերջո, մարդիկ ստրուկ չեն, որ օր ու գիշեր աշխատեն առանց պատշաճ վարձատրության»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն՝ Արտակ Գևորգյանին, դատապարտել է պայմանական ազատազրկման: Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:
Ավագ Լալայանի խոսքով` նախաքննչական մարմինը սահմանափակվել է միայն մեղադրյալների գործողությունների ընդհանուր նկարագրությամբ, չի հստակեցրել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունը, և պարզ չէ, թե նրանցից ով ինչ գործողություն է կատարել, ում է հարվածել:
ՀՀ նախագահի հոկտեմբերի 18-ի հրամանագրով Իսկուհի Վարդանյանը նշանակել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Գործը մտել է դատաքննության փուլ, և նիստի ընթացքում գործով մեղադրյալներին հարց տրվեց` արդյո՞ք նրանք հասկանում են իրենց առաջադրված մեղադրանքի էությունը և արդյո՞ք ընդունում են իրենց մեղքը:
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր սկսվեցին նոտարի թեկնածուների որակավորման քննությունները, որոնց մասնակցում են նոտարի 52 հավակնորդներ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար Վ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և հոկտեմբերի 19-ի դատական նիստում նրան ներկայացվել է նոր մեղադրանք:
Երևանի Զաքյան փողոցում սպանության գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա նիստում հրապարակվեց մեղադրող, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի որոշումը ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին:
«Սա ես դիտում եմ որպես խայտառակ ոտնձգություն ոչ միայն իմ, այլև ազատ մամուլի նկատմամբ: Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենց ձայնը բարցրացնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել մեր դատաիրավական համակարգում կատարվող կամայականությաններին և ապօրինություններին վերջ դնելու նպատակով»:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլը անցկացվելու է 2012 թվական հոկտեմբերի 20-ին։
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ դատախազություն ուղարկված գրությանը կից չեն ներկայացվել այն փաստաթղթերը, հիմքերը, որոնք վկայում են չարաշահումների մասին, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է հանձնաժողովին խնդրելով տրամադրել դիտարկվող հարցին վերաբերող՝ հանձնաժողովում գտնվող փաստաթղթերը:
ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 17-ին ստացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ գրություն՝ պետական գնումների շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատությունների կողմից՝ իրենց կարիքների համար դեղորայքի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների ուսումնասիրության արդյունքների մասին: