Ոստիկանությունն այդպես էլ մինչև Կառավարության նիստի և ակցիայի ավարտը, թույլ չի տվել մայրերին նստել կառավարության շենքի աստիճաններին:
Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազար էջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել էն ընդամենը մեկ օր: Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար:
Նախագահը նաև հանձնարարել է Նախարարների կաբինետին՝ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչների, լեզվի առաջատար մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Ուկրաինայում լեզուների գործածման վերաբերյալ օրենսդրության կատարելագործման համար անհրաժեշտ փոփոխությունների մշակմամբ:
1982թ. օգոստոսի 7-ի ցերեկվա ժամը 15-ին մահապարտների ջոկատը մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ:
Այդ մասին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է իր տեսաբլոգում` նշելով, որ հենց քաղաքացիական ակտիվությունն է «կենսական կարեւոր տարր հանդիսանում առողջ ժողովրդավարության զարգացման համար:
Հարսնաքար ռեստորանում դաժանորեն ծեծվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ, 33-ամյա Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը բավական հետաքրքրական նամակ է տպագրվել Առավոտ օրաթերթում:
Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմում է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին հետևյալ խայտառակ պահանջով:
«Քրեական հոդվածով մեղադրանք ներկայացնելու նպատակը մարդուն պատժելն է, իսկ քաղաքացիականի նպատակը՝ խախտված իրավունքը վերականգնելը»:
Մեղադրյալներից շատերը երկրի հաջողակ լիդերներից մեկը համարվող և մոտ ժամանակներում կրկին մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունեցող, նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուպա Սիլվայի մերձավոր շրջապատի մարդիկ են:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Հ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքարի» գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, և եթե նախկինում քրեական օրենսգրքի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք:
Գործերի 50%-ում ամբաստանյալներն եղել են շարքայիններ, 10%-ում` կրտսեր սերժանտներ, 6% -ում` ավագ լեյտենանտներ: Նվազագույն թիվ են կազմում այն գործերը, որոնցով ամբաստանյալներն ունեցել են փոխգնդապետի կամ ավագ ենթասպայի զինվորական կոչումներ:
Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրեցին հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը: Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ:
Մասնավորապես. 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանն այսօր 7 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավթաշենի» տարածքային բաժնի արդեն նախկին պետ Սարգիս Հակոբյանին:
«Սիվիլիթասի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան Վերաքննիչ դատարան դիմելու համար:
Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին:
Ինչպես հայտնի է՝ Skype-ն այժմ պատկանում է Microsoft ընկերությանը: Եվ առաջին անգամ Microsoft-ի վերոհիշյալ մտադրությունների նկատմամբ մտավախություններ հայտնվեցին ավելի քան 1 տարի առաջ:
Դատավոր Գագիկ Ավետիսյանի օգնականից տեղեկացանք, որ մահացել է դատավոր Արղամանյանի մայրը, որի պատճառով հետաձգվել են բոլոր դատական նիստերը:
Հարց է առաջանում, ինչո՞ւ էր դիմել և մուծել պետական տուրք, եթե պետք է հրաժարվեր հայցից:
Քիչ անց, դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ կողմերը բնավորություններով տարբեր մարդիկ են, իրար չեն հասկանում, «իրար հետ չեն բռնում», միմյանց չեն հարգել հենց սկզբից, և դրան գումարած` պատասխանողն աշխատել է բարում և տուն է վերադարձել լուսադեմին, որի պատճառով հաճախակի տարաձայնություններ են եղել:
Ես իմ կյանքի լավագույն տարիները, ժամանակին անցկացրեցի խորհրդային բանտերում ու աքսորավայրերում այն բանի համար, որ Հայաստանը անկախ երկիր դառնա եւ, որ ես, հարկ եղած դեպքում…
«Ինձ դրել են Լիսկայի տեղը, իսկ մեղավորին` Սիլվա Համբարձումյանի տեղը»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը
Հուլիսի 24-ին վերջապես որոշում կայացվեց մի գործով, որում պատասխանող կողմ է հանդես գալիս «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (բհ/կ), իսկ գործը տևում է արդեն 4 տարի:
«Պաստիչերիա Քեյք» ընկերությունը մի քանի տարի շարունակ կեղծում էր աշխարհահռչակ «DOLE» ընկերության ապրանքային նշանները: Կեղծիքը բացահայտվեց հենց ընկերության ջանքերով:
Հայաստանը կվճարի 30.000 եվրո` 5,5 տարի անձին ազատազրկման վայրում պահելու և բարոյական վնասի հատուցումից հրաժարվելու համար
Ահա դատական համակարգի անարդար, շինծու գործի ևս մեկ վառ ապացույց:
Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արթուր Սաքունցն` ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը: