Թե ինչ պատիժ կսահմանի դատավոր Մարինա Սիրովան, հայտնի կդառնա դատավարության վերջում` դատավճիռն ընթերցելու ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՔԿՀ նախկին պետի պաշտպանությունը ավելացավ ևս մեկով. բացի ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Վաղինակ Գևորգյանից, Լուսինե Սահակյանից, նրան կպաշտպանի նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Այդ կետերից հատկապես անընդունելի է այն, որ զեկույցում նշված է, որ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ ներկայությունը կարող է վնասել որոշ կրոնական փոքրամասնությունների ինքնասիրությունը:
Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ:
Դատարանի հանդեպ անվստահություն է հայտնել 18 տոկոսը, իսկ 17 տոկոսը կարծում է, որ դատավճիռը կկայացվի «վերևների» պատվերով:
DREAM Act-ը Բարաք Օբամայի նախաձեռնությունն է, որի համար Հանրապետականները նրան մեղադրել եմ՝ մասնավորապես իսպանալեզու բնակչության շրջանում իր ժողովրդականությունը բարձրացնելու փորձի համար:
Ըստ այդ փոփոխության՝ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն այսուհետ պետք է ապաստան հայցողի կարգավիճակ տրամադրելիս անպայման Ազգային անվտանգության ծառագության եզրակացությունն ստանա:
Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանից գողության գործով այսօր շարունակվել է վկաների հարցաքննությունը:
«Թուրքիայում ռուսների հանդեպ ցուցաբերվում է վատ վերաբերմունք: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են ռուսները շարունակում մեկնել այնտեղ հանգստի, նրանց գումարներ տալիս` հարստացնելով նրանց տնտեսությունը»,- ասել է Բիրյուկովը:
Պյանզինի դատապաշտպանները բողոքարկել էին արտաքսման ուկրաինական իշխանությունների որոշումը: Դատարանը բողոքը չեր բավարարել: Այնուհետև նրանք որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանում: Վերջինս դեռևս չի հայտնել բողոքի քննարկման ժամկետը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:
Երթուղու բացման հարցը լուծվելու է Ուկրաինայի եւ Հայաստանի համապատասխան նախարարությունների մակարդակով:
Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին` կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար:
Հայցվորների կարծիքով՝ հատուկ ծառայությունները հետևել են իրենց՝ հենվելով ոչ թե կոնկրետ հետախուզական տվյալների վրա, այլ միայն նրա համար, որ իրենք մահմեդականներ են: Այդպիսով, նրանց կարծիքով, պետությունը խախտել է ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղումը, որը երաշխավորում է հավատքի ազատ դավանում:
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք ԱՄՆ եկած լինեն մինչև 16 տարեկանը, ժամանումից հետո առնվազն 5 տարի շարունակաբար ԱՄՆ-ում գտնված լինեն, արական սեռի ներկայացուցիչները գրանցված լինեն Զինապարտության ծառայությունում, օրենքի ուժի մեջ մտնելու պահին լինեն 12-35 տարեկան, ամերիկյան միջնակարգ դպրոց ավարտած լինեն, միջնակարգ դպրոցի թեստ անցած լինեն կամ ընդունված լինեն բուհ, լավ հեղինակություն ունենան:
Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ:
«Քրեական գործերի նախաքննության ընթացքում, հանցագործությունների բացահայտման, ձեռք բերված տեղեկությունների ստուգման համար ինչ էական նշանակություն ունի ինչպես վկաների, այնպես էլ տուժողների հեռախոսահամարների շարժի, հեռախոսազանգերի վերծանումների վերաբերյալ տեղեկությունների ստացումը: Հետևաբար, ակնհայտ է, որ դատարանների նման մոտեցումը լուրջ դժվարություններ կարող է ստեղծել նախաքննության համար»:
Վիզա չի պահանջվի նաեւ հետխորհրդային մի շարք երկրներ` Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Ուզբեկստան եւ Բելառուս այցելելու համար:
«ՄԻԵԴ-ում ՀՀ-ը պարտվում է հին գործերով, և դրանցում մատնանշված օրենսդրական բացերն արդեն ուղղված են՝ այս պատճառաբանությունն արմատապես սխալ և չարդարացնող է,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով,- Մեր օրենքը լավը չէր, դրա համար էինք մենք Կոնվենցիան խախտում՝ ավելի թյուր փաստարկ հնարավոր չէ պատկերացնել»:
Օգոստոսի 14-ին՝ ժամը10։00-ից մինչեւ օգոստոսի 15-ի ժամը 10։00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` «Պրագա» եւ «DDD» հյուրանոցային համալիրների, Գրիբոյեդով 1-5, Կոմիտաս 48, 48/1, 50, Ն. Զարյան 13-23, Վրացական 8, 10, Արաբկիր 41, 43 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանությունն այդպես էլ մինչև Կառավարության նիստի և ակցիայի ավարտը, թույլ չի տվել մայրերին նստել կառավարության շենքի աստիճաններին:
Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազար էջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել էն ընդամենը մեկ օր: Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար:
Նախագահը նաև հանձնարարել է Նախարարների կաբինետին՝ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչների, լեզվի առաջատար մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Ուկրաինայում լեզուների գործածման վերաբերյալ օրենսդրության կատարելագործման համար անհրաժեշտ փոփոխությունների մշակմամբ:
1982թ. օգոստոսի 7-ի ցերեկվա ժամը 15-ին մահապարտների ջոկատը մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ:
Այդ մասին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է իր տեսաբլոգում` նշելով, որ հենց քաղաքացիական ակտիվությունն է «կենսական կարեւոր տարր հանդիսանում առողջ ժողովրդավարության զարգացման համար:
Հարսնաքար ռեստորանում դաժանորեն ծեծվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ, 33-ամյա Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը բավական հետաքրքրական նամակ է տպագրվել Առավոտ օրաթերթում:
Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմում է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին հետևյալ խայտառակ պահանջով:
«Քրեական հոդվածով մեղադրանք ներկայացնելու նպատակը մարդուն պատժելն է, իսկ քաղաքացիականի նպատակը՝ խախտված իրավունքը վերականգնելը»:
Մեղադրյալներից շատերը երկրի հաջողակ լիդերներից մեկը համարվող և մոտ ժամանակներում կրկին մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունեցող, նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուպա Սիլվայի մերձավոր շրջապատի մարդիկ են:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման: