«Դուք իմ վրա ձեռք չե՞ք բարձրացրել, Դուք ինձ հայհոյանքներ չե՞ք հասցրել սրահի մեջ». «Հարսնաքարի» գործ

«Հարսնաքարի» գործով դատական նիստը վերսկսվել է: Հաշվի առնելով, որ պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը արդեն երկու անգամ ուշանում են դատական նիստերից, դատարանը դատական սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ: Պաշտպանները նշեցից, որ դատական նիստից ուշացել են այն պատճառով, որ ծանրաբեռնված են եղել այլ դատական նիստերով: Մարինե Թովմասյանը նշեց, որ արդեն մի քանի անգամ այս դատական նիստին ներկայանալու համար գերազանցել է ավտոմեքենայի թույլատելի արագությունն ու տուգանվել 30.000 դրամով և այլևս չի պատրաստվում դա անել՝ այս նիստին ժամանակին ներկայանալու համար:

Նախաքննության ընթացքում, ըստ մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի, տուժող Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ մատուցողին տեսել է ավտոկայանատեղիում, իսկ դատարանում հայտնել է, որ նրան ավտոկայանատեղիում չի տեսել:

Պաշտպան Մկրտչյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է նշված հակասության պատճառը: Տուժողը պատասխանեց, որ իր ցուցմունքում, թե «Դավիթ Ադամյանին ավտոկայանատեղիում չի տեսել» ասելով նկատի է ունեցել, որ նրան չի տեսել որևէ մեկին հարվածելիս:

Պաշտպանության կողմն առարկեց տուժողի պատասխանների դեմ՝ նշելով, որ շատ անգամ տուժողներն ուղղակի արձագանքում են, չեն պատասխանում հարցերին:

Կարդացեք նաև

«Այն, ինչ ասացիք դատարանում, իրականությո՞ւնն է»՝  հարցին, տուժողը պատասխանեց՝ այո´: Մեղադրյալ Դավիթ Ադամյանը ևս հարցեր ուղղեց տուժողին:  «Այդ պահին դուք տեսաք, որ ես Վահեի գնալուց հետո գնացել եմ, ի՞նչն ա պատճառը, որ ասում եք՝ ես ավտոկայանատեղիում են եղել» հարցը՝ հանվեց: «Դուք իմ վրա ձեռք չե՞ք բարձրացրել, Դուք ինձ հայհոյանքներ չե՞ք հասցրել սրահի մեջ»՝ հարցերին, տուժողը պատասխանեց՝ ո´չ:

Մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտատարեց, որ տուժողների մոտ  միտում կա  ամբաստանյալների աթոռին հայտնված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, այդ իսկ պատճառով հնչել են ոչ ադեկվատ պատասխաններ:

Տեսանյութեր

Լրահոս