Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո
24 ժամվա ընթացքում իսպանական Սեուտա անկլավից Մարոկկո են վերադարձել մի քանի հարյուր միգրանտներ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վերադարձողների թիվը հասել էր 425-ի, իսկ չորեքշաբթի երեկոյից մինչև հինգշաբթի առավոտ ևս 174 մարդ Տարախալի սահմանային անցակետով ժամանել է Մարոկկո։ Չորս օրից էլ պակաս ժամանակահատվածում իսպանական Սեուտա անկլավից հեռացել է շուրջ 900 միգրանտ, ընդ որում՝ Մարոկկո կամավոր վերադառնալու տեմպերը նկատելիորեն արագացել են։
Դա պայմանավորված է Սեուտայում միգրանտների առջև ծառացած կենցաղային ծանր պայմաններով, մասնավորապես՝ սննդի, ջրի և կացարանի պակասով։ Շատերը ստիպված են գիշերել փողոցներում, լողափերին և պահեստներում՝ ապավինելով մարդասիրական կազմակերպությունների սահմանափակ օգնությանը։

