«Հարսնաքարի» գործով դատական նիստն ընդմիջվել է
«Հարսնաքարի» գործով դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը չի ներկայացել դատական նիստին: Նա զանգահարել է դատարանի քարտուղարություն՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել մասնակցելու նիստին: Դատական նիստը կվերսկսվի նրա ներկայանալուց հետո, որի ժամանակ դատարանը կքննարկի Մ. Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում շարունակվելու է գործով վկա «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրաչյա Զոհրաբյանի հարցաքննությունը:
Վկա Զոհրաբյանին հարցեր են ուղղելու գործող տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը: