Սեռական նախասիրությունը՝ շորթման միջոց

Սեռական հողի վրա շորթում կատարելու վերաբերյալ է այժմ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում գտնվող քրեական գործերից մեկը:

Նույն մարզի բնակչուհի Հեղինե Հակոբյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` վերջինս «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթություն հաստատելով կանանց հետ անձամբ օրալ եղանակով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ցանկություն հայտնած Կարեն Ֆիդանյանի հետ, նրանից շորթում կատարելու նպատակով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. օգոստոսի 24-ին Կ. Ֆիդանյանին հրավիրել է իր տուն:

Այնուհետև իր մտերիմների` Արարատի մարզի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Մանուկյանի, Արտաշատ քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող, շարքային Ծերուն Հասրաթյանի և Արարատի մարզի բնակիչ Արտյոմ Ծատուրովի հետ, Կ. Ֆիդանյանին սպառնալով տարածել օրալ եղանակով սեքսուալ բնույթի գործողություններով զբաղվելու ցանկության վերաբերյալ վերջինիս արատավորող տեղեկությունը, նրան ներկայացրել են հյուրասիրություն կատարելու պահանջ և արդյունքում ստացել 10 000 դրամ:

Մի քանի օր անց, Հ. Հակոբյանի թակարդն է ընկել օրալ եղանակով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ցանկություն հայտնած մեկ այլ քաղաքացի։ Նախաքննական մարմինը պարզել է, որ սոցիալական կայքով ծանոթություն հաստատելով նույնպիսի սեքսուալ հետաքրքրություն ցուցաբերած Արմավիրի մարզի բնակիչ Հայկ Մնացականյանի հետ, 2011թ. օգոստոսի 29-ին նրան հրավիրել է իր տուն, ապա իր մտերիմ հիշյալ անձանց հետ Հ. Մնացականյանի մասին արատավորող տեղեկությունը հրապարակելու սպառնալիքով նրան դարձյալ ներկայացրել են ընդամենը 5000 դրամի սննդամթերք բերելու պահանջ։

Հեղինե Հակոբյանին, Արթուր Մանուկյանին, Ծերուն Հասրաթյանին, Արտյոմ Ծատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի («Շորթումը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Կարդալով այս պատմության մասին, նույնիսկ մենք կդժվարանայինք հավատալ, եթե այն քաղված չլիներ պաշտոնական փաստաթղթից` մեղադրական եզրակացությունից: Մի՞թե այս ամենը կատարվել է ինչ-որ հինգ կամ տասը հազար դրամի համար, ո՞ւր ենք հասել…

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս