![](/banners/BeFunky-design.jpg)
Ինտիմ հարաբերություններ հաստատելու նպատակով սոցիալական ցանցում ստեղծել է անձնական էջ
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/01_odnoklassniki-obzavelis-knopkoj-dlya-pereposta.jpg)
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Ա.-ի (նախկինում չդատված):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ թիվ X զորամասում որպես վարորդ, 31.05.2012թ. www.odnoklassniki.ru սոցիալական ցանցում ստեղծել է անձնական էջ և նոր ծանոթություններ ու ինտիմ հարաբերություններ հաստատելու նպտակով 2012թ. հունիսից-հուլիս ամիսների ընթացքում համացանցում ապօրինի տարածել է պոռնկագրական նյութեր:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` iravaban.net