«Սևան» ազգային պարկում հատվել են կաղնիներ

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի արգելոցից հատվել են 30 հատ կաղնի տեսակի ծառեր: Իրավապահները պարզել են, որ ծառերը հատել է Գեղարքունիքի բնակիչ Երվանդ Աֆանեսյանը` դեռեւս 2012 թվականի հուլիսին, ում առանձնատան բակում Վարդենիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ծառերը:

Ե.Աֆանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով` ծառեր ապօրինի հատելու համար: Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան: Նախատեսվում է որ առաջիկա շաբաթվա ընթացքում դատավարությունը կսկսվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031