![](/banners/BeFunky-design.jpg)
Սուրենյանցը բերման կենթարկվի
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/180113.4.2.jpg)
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, որոշում է կայացվել Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու վերաբերյալ։
Այսօր՝ ժամը 15.30-ին նշանակված էր հերթական դատական նիստը, սակայն Ս.Սուրենյանցը առավոտյան դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել, որ ինքը և իր պաշտպան Կարապետ Գալստյանը Արագածոտնի մարզում մասնակցելու են հուղարկավորության։ Դատարանը հարգելի չի համարել բացակայությունը՝ նշելով, որ հուղարկավորությանը մասնակցելու մասին նախապես են տեղեկացնում և Ս.Սուրենյանցը կարող էր մեկ օր առաջ դատարանին պատշաճ կարգով իրազեկել:
Դատարանը որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 30-ին: