Մեղադրվում է անչափահասի ներգրավմամբ 16 դրվագ հափշտակություններ կատարելու մեջ

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է անչափահասի ներգրավմամբ բազմադրվագ հափշտակությունների գործով քննությունը: Ըստ մեղադրանքի, Իգոր Վոլկովը գողություն կատարելու մասին նախնական համաձայնության գալով անչափահաս Սամվել Շահգելդյանի հետ, 2011թ. ամռանից մինչև 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում Երևանի տարբեր վարչական շրջաններից 16 դրվագով գողություններ են կատարել:

Երկու ամբաստանյալներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ գողություն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ գողության փորձ, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս