Ոստիկանը մեղադրվում է անչափահասին վրաերթի ենթարկելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Կնյազ Բարսեղյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ հիմնավորվել է, որ 2012թ. հունիսի 26-ին` ժամը 21-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհին Կ.Բարսեղյանը, վարելով «Ֆոլցվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն` չի դանդաղեցրել ավտոմեքենայի ընթացքը, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել 12-ամյա Լևոն Թադևոսյանին։ Ստացած վնասվածքներից երեխան մահացել է։

Կնյազ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս