
Զինծառայողին դատում են պետի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի` Արթուր Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 19.10.2012թ. զորամասի շտաբի դիմաց, այնուհետև շտաբում վիրավորել և ապտակել է իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Սամվել Խ.-ին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Հարուցվել է քրեական գործ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` iravaban.net