Նրա խոսքով՝ 2013թ. հունիսին իր տղային անսպասելի զորակոչել են բանակ, որդին ծրագրավորողի մասնագիտություն ունի: Ա. Պողոսյանի խոսքով՝ որդուն զորակոչել են բանակ Մատաղիս, սակայն ինքը դեսից-դենից լսել էր, որ դա վատ վայր է: Կնոջ խոսքով՝ ինքը մի քանի օր անց ստիպել է ամուսնուն իրեն Մատաղիս տանել, որտեղ ընդամենը մի քանի րոպեով իրենց թույլ են տվել տեսնել որդուն, ով շատ նիհարած է եղել:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատավության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, այնուամենայինվ, մոր նկատմամբ կատարել է սուտ մատնություն, նրան մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, հայտնելով, թե իբր մայրը իրենց տանը խեղդամահ է արել իր գոյություն չունեցող 1.3 տարեկան երեխային:
Արդարադատության անձեռնմխելիությամբ օժտված անձանց մի խումբ կա. դրանք այն անձինք են, ովքեր յուրացրել են ժողովրդին պատկանող իշխանությունը` և նաև այն անձինք են, ովքեր սերտ կապեր ունեն այդ յուրացրած խմբավորման հետ:
Պետք է ընտրել ոչ թե ռեվոլյուցիոն կամ այլ պետության տարբերակ, այլ էվոլյուցիոն ճանապարհով այն դատական համակարգը, որը մեզ համար հոգեհարազատ է: Պետք է մի բան հասկանալ, որ այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակում, օրենսդրության վիճակում երկրորդ ատյանը ոչ պիտանի դատարան է: Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չգործող ատյան է: Անիմաստ գումար են ծախսում այդ ատյանի վրա:
ՀՀ ոստիկանությունը շարունակում է նյութեր նախապատրաստել «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցածի առթիվ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հարսնաքարի» գործով դատավճիռը հրապարակել է մարտի 24-ին: Վճռի հրապարակումն ուղեկցվել է անեծքներով ու հայհոյանքներով. դատարանում ներկաներից մեկը նույնիսկ ինչ-որ առարկա էր նետել […]
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը նման գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտել է մեղադրյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, այլ նաև խոչընդոտել է փաստաբան Ա. Ոսկանյանին իրականացնելու իր լիազորությունները՝ նրան հարկադիր կարգով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Դատարանում Ս. Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց նաև որպես երրորդ անձ ներգրավվել Անուշավան Առուշանանին: Ս. Խաչատրյանի կողմից վիճարկվող, «Առավոտ» օրաթերթում հրապարակված նյութում Սամվել Հարությունյանը նշել է, թե նախկին մարզպետը հրազենային կրակոցով վիրավորել է Ա. Առուշանյանին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում ապրիլի 10-ին և 11-ին շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատան նորածնային բաժանմունքի բուժքույր, բժշկական կենտրոն ընդունված կնոջ նկատմամբ ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով անզգուշությամբ վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Արարատի մարզի 28-ամյա երիտասարդը մեղադրվում է խուլիգանության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի միջանցքում ձեռքով և իր առջևի մասով սկսել է հպվել բորուղեկցորդուհիների հետույքներին:
Ապրիլի 10-ին հրապարակված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում անդրադարձ կա նաև դատական իշխանությանը:
«Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության ֆիլմադարանի պահեստարանից 736 կինոժապավենի գողության գործով ամբաստանյալ Ռուդոլֆ Հովակիմյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարվա փորձաշրջանով:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան, գնացել է Սարյան փողոցի 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Մի քանի անգամ հարցրել է Լ. Զուրաբյանին, սակայն ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակներ և սկսել է սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց»:
Դատարանը գտնում է, որ այդ պատճառաբանություններն անհիմն են ու կարող են քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ հետապնդել, և դրանք հերքվում են, իսկ առաջադրված մեղադրանքները հաստատվում, հիմնավորվում են պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործի հանգամանքների և հավաստի ապացույցների հետազոտման հիման վրա:
«Գնացել եմ բոքսային բաժանմունք, զննել եմ երեխային՝ Լիա Միսակյանին: Զննել եմ և զննման արդյունքներով պարզվել է, որ երեխայի մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիան ժխտվում է: Նշանակվել է հիպերտոնիկ հոգնա, որից որոշ ժամանակ անց նորից հետաքրքրվել ենք հիվանդի վիճակով և ստացել պատասխան, որ վիրաբուժական առումով որևէ գանգատ չկա»,- ասաց վիրաբույժը:
Ռեանիմատոլոգի խոսքով՝ ինքը Լ. Միսակյանին տեսել է պառկած վիճակում, նա հևոց է ունեցել, երեխան աշխույժ չի եղել, բայց թույլ էլ չի եղել: Կ. Մարտիրոսյանի խոսքով՝ ինքը լսել է երեխայի թոքերը, գնահատել շնչառություը, սրտի աշխատանքի հաճախականությունը, արյան հագեցվածությունը թթվածնով:
Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության:
Գ. Բալասայանի խոսքով՝ իրենք պահանջում են փոխհատուցում 200 հազար դրամի չափով, ինչպես նաև փաստաբանին վճարված գումարի փոխհատուցում: Գ. Բալասանյանն ասաց, որ սկզբնական հայցադիմում ներկայացրել են առանց պատշաճ հղման տեղադրված 2 նյութ, իսկ լրացված հայցադիմումում՝ ևս 6-ը:
Ոստիկանությունում մերժվել է քրեական գործի հարուցումը Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումի հիման վրա: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ նման որոշումը կայացվել է ապրիլի 3-ին: Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
2004 թ. դեկտեմբերի 9-10-ին Մատաղիսի զորամասում մահացած հայտնաբերեցին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: 2005 թ. ապրիլից այս գործով, որպես մեղադրյալներ ներգրավվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր նրա երեք բողոքների քննությունը: Քննիչը հրաժարվել էր դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը, ինչը դատավորը անհաղթահարելի ուժ էր համարել:
Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի վրա նշան է բռնել կատակով, որ վախեցնի, իսկ կրակոցը պատահմամբ է եղել։ Այս մասին բանակում սպանված շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանն ասաց այսօր՝ ապրիլի 7-ին, դատարանում առաջին անգամ ցուցմունք տալիս։
Առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել, և ցուցմունք տվել, որ վիճաբանության ընթացքում կնոջ հայրը վիրավորել է իրեն, որի պատճառով ինքը բարկացել է և ձեռքով հարվածել է կնոջ հոր դեմքին, որից նա ընկել է գետնին: Տղամարդը հայտնել է նաև, որ հնարավոր է՝ դրանից հետո էլ է հարվածել կնոջ հորը, սակայն հստակ չի հիշում: Դրանից հետո վիճաբանությանը միջամտել է հայրը և ինքը հեռացել է, կատարածի համար զղջում է:
Դատարանը որպես կոնջ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ ամբաստանյալի խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երկու երեխա կա, տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որը պայմանավորել է հանցագործությունը, անկեղծորեն զղջալը:
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենից 11 տարով մեծ նախկին ընկերուհու հետ նրա տանը մեկ այլ տղամարդու գտնվելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել, այնուհետև մազերից բռնելով և քաշելով` դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, «պոռթելու նպատակով մատերը մտցրել է բերանը». նախկին ընկերուհին կծել է մատը, որից հետո 22-ամյա երիտասարդը ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը…
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ դիմում է մի մարդ, ով երբևիցե չի դրժել իր խոսքը և չի խուսափել որևէ պատասխանատվությունից: Եղբայրս` նույնպես… Օգնեք խնդրում եմ` վերականգնել արդարությունը, փրկեք ընտանիքիս վերջնական կործանումից:
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց գործով տուժող Հայկ Հակոբյանին: Երբ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացնում մի քանի վկաների դատարան հրավիրելու վերաբերյալ, տուժող Հայկ Հակոբյանը հայտարարեց. «էս ի՞նչ են անում»: Նա նշեց, որ դուրս է գալիս դատական նիստերի դահլիճից. «Չեմ կարա նստեմ, նայեմ»:
«Ոչինչ, որ երկու հոգու է սպանել»,- արձագանքեց տուժող Հայկ Հակոբյանը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը նրա նկատմամբ նախազգուշացում կիրառեց:
Վարդան Պետրոսյանի գործով դատավոր Վաղինակ Մկրտչյանը քիչ առաջ մերժեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը: Վաղինակ Մկրտչյանը կշարունակի քննել քրեական գործը:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նախորդ նիստին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Այսօր դատական նիստի ընթացքում փաստաբանը լրացրեց իր միջնորդությունը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանին ահապաղ ազատ արձակելու մասին միջնորդության մեջ ինքը երեք հարց էր բարձրացրել և ակնկալում էր դատարանի դիրքորոշումը: