‹‹AM›› իրավաբանական ընկերության թիմը հյուրընկալեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին
Ուսանողների մասնագիտական կայացման, ապագայում աշխատանքի ճիշտ ընտրության և ապագա իրավաբաններին աջակցությունը միշտ կարևորվել է ‹‹AM›› իրավաբանական ընկերության կողմից:
Կազմակերպված ընդունելության ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ծանոթացան գլխամասային գրասենյակի գործունեությանը, թիմի անդամների աշխատանքին և, առհասարակ, ընկերության կառուցվածքին: Կազմակերպության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը և գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Ռոզա Ստեփանյանը ուսանողներին ներկայացրեցին ընկերության ստեղծման պատմությունը, իրավաբանի մասնագիտության և իրավաբանական ընկերության գործունեության առանձահատկությունները: Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին այն հիմնական ուղղությունները, որոնք կօգնեն ապագա իրավաբաններին կայանալ տվյալ մասնագիտության մեջ: Ընկերության ղեկավարության կողմից ուսանողներին խորհուրդ տրվեց պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով փորձաշրջան անցնել տարբեր պետական և մասնավոր կազմակերպություններում: Հետաքրքրվողներին նաև առաջարկվեց ուղարկել իրենց ինքնակենսագրականները ընկերության էլեկտրոնային հասցեին : Համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո լավագույնները կարող են անցնել վճարովի փորձաշրջան ‹‹AM›› ընկերությունում:
Բարձր գնահատելով նման միջոցառումների կարևորությունը՝ ‹‹AM›› իրավաբանական ընկերությունը միշտ պատրաստ է աջակցել ապագա իրավաբան մասնագետներին: