Դատարանը հրապարակեց նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչականի պետին ուղղված տեղեկանքը, որով ընկերություններից մեկի ինժեները հայտնել է, որ վթարի վայրում թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, այն բնակավայր է: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ տվյալ վայրի բնակելի վայր հանդիսանալու կամ չհանդիասնալու հանգամանքը ճշտելու համար դիմել է Նաիրի ճանապարհաշինարարական ընկերությանը, որը պատասխանել է, որ դեպքի վայրը բնակավայր է:
«Միանգամից կուզենամ հիասաթափեցնել այդ հարցով, որ չի եղել և չի կարող լինել նման խնդիր՝ կայծակնային զարգացում»,- ի պատասխան ասաց փորձագետը՝ նշելով, որ երեխայի անամնեստիկ, օբյեկտիվ տվյալները, նրա վիճակը խոսում են այն մասին, որ հիվանդությունն ունեցել է ծանրանալու ընթացք. «Ծանրանալով՝ եկել, հասել է իր ձևավորման վերջակետին: Ի՞նչ կայծակնային, եթե մենք այստեղ գործ ունենք թարախային թոքաբորբի հետ: Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան մտածել, ասել՝ կայծակնային»:
«Չկան ձերբակալվածներ, չեմ ուզում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ խոսքը գնում է առևանգման, ծեծի ենթարկելու, դանակահարություն, զեկուցում եմ ձեզ, չի համապատասխանում ճշմարտությանը»:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ., հանդիսանալով նկարիչների միության անդամ և զբաղվելով գեղանկարչությամբ, 2010թ. նախնական համաձայնության է եկել իր կնոջ հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ գեղանկարչության բնագավառում իր մասագիտական գտելիքների օգտագործմամբ դեռևս 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։
2013 թ. դեկտեմբերի 2-ին խուդոյանների ընտանիքը ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացվել էր 06:15-ի սահմաններում՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով՝ առանձին մեքենաներով և այնուհետև շուրջ մեկ օր գտնվել ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ նախաքննության ընթացքում տղամարդը ցուցմունք է տվել, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալիս մեկնման սրահում նկատել է գանգրահեր մի աղջկա, որին մի քանի րոպե ուշադիր նայելուց հետո, հասկանալով, որ վերջինիս դուր չի գալիս իր ուշադիր նայելը, գնացել է մեկնման սրահի մյուս կողմ, որից հետո նստել է օդանավ` վերջին շարքերից մեկում: Թռիչքի ընթացքում իր մոտ լկտի ցանկություններ են առաջացել՝ կապված բորտուղեկցորդուհիների հետ, և պատկերացնելով, որ վերջիններիս հետ սեռական հարաբերություն է ունենում, սկսել է օդանավի միջանցքով անցնող բորտուղեկցորդուհիների հետույքները ձեռքով շոյել, իր առջևի մասով հպվել նրանց, այդ կերպ փորձելով ավելի շատ հաճույք ստանալ:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, և գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ Երևանի Աբովյան փողոցից խաբեության իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2 զանգված, որտեղ գտնվող բնակարաններից մեկում իր կամքին հակառակ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելով սեռական հարաբերությունն է ունեցել իր հետ:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով կնոջ հետ, շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն` միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ամրապնդվել է տեսակետը, որ վերևից կրակոց է եղել:
Դատական նիստի ընթացքում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոց կալանքը և այն փոխարինել այլ խափանման միջոցով, իսկ իր միջնորդությունը մերժելու դեպքում թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը:
«Ես այս պահին խոսում եմ այն ապացույցների մասին, որոնք ներկայացվեցին դատարան՝ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Այդ ապացույցներով ակնհայտ է, որ նշված մեղադրանքների մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ: Այստեղ սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ չի հայտնի՝ Գոռ Առաքելյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:
Վարդան Պետրոսյանի գործով տուժողներն, ինչպես հայտնի է, կասկածի տակ են դնում նրա սթափ լինելու հանգամանքը: Դատական նիստերից մեկի ընթացքում տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասել էր, որ Վ. Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության մեջ «սթափ» բառի «ս» տառը պարզ տեսանելի ուղղված է կամ ջնջված, բացի դա, ըստ փաստաբանի, «սթափ» բառը պետք է գրված լիներ «եզրակացություն» սյունակում, որը կատարվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի դեպքում:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Գոռ Առաքելյանն այժմ ձերբակալված է:
Ես ընդհանրապես ոչ պատժի տեսակին եմ անդրադարձել, ոչ էլ պատժի չափին: Միայն տուժող կողմի ընկալմամբ՝ ներկայացրել եմ տուժող կողմի դիրքորոշումը՝ արդարացի դատավճիռ: Դա թող մեկնաբանեն` ինչպես ուզում են, բայց իմ կարծիքով՝ ճիշտը դա է: Բոլոր դեպքերում պետք է թողնել, որ դատարանը որոշի պատժի տեսակն ու չափը, ընդհանրապես դատավճռի բնույթը, դատարանը որոշի՝ ինչպիսի դատավճիռ պետք է կայացնի ապացույցների գնահատման հիման վրա:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը երեկ Ոստիկանությունում հարցաքննվել է որպես կասկածյալ. նրան ստորագրությամբ բաց են թողել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ նրան մեղադրանք չի առաջադրվել:
«Ես գտնում եմ՝ Ձեր երկու մտավախութունները, քաղաքացի դատախազ, անհիմն են: Դուք ինքներդ էլ գիտեք, որ ես չեմ փախչելու, փախչող չեմ, նրանց չեմ էլ ճնշել: Հակառակ տպավորությունն է ստացվել ինձ մոտ, որ ինձ միշտ նախապես կալանավորել են՝ փակելով, պատնեշելով ճանապարհս, որ ինչ-որ հաշտության եզրեր գտնեմ: Եվ այդ պահին, երբ հաշտության եզրերը պետք է գտնվեին, անպայման եղել են հոդվածներ ալկոհոլի մասին և նման բաներ…»:
2014 թ. մայիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ե.Դարբինյանի, շարունակվեց Հայկ Կալեյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործով մեղադրող Հայկ Մկրտչյանի ներկայությունն ապահովելու նպատակով: Դատաքննության ընթացքում գործով մեղադրող, ԼՂՀ Ասկերան քաղաքի 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հայկ Մկրտչյանը հրապարակեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի և ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների դեմ ներկայացված պատասխանները:
Այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն լրիվ հասկանալի է, սակայն երբ դատարանը, դատախազությունը, տուժողների կողմի փաստաբանը այդ մեղավորին ներկայացնում են սկուտեղի վրա, արդարադատության նկատմամբ սոսկալի վիրավորանք է: Եվ ինչո՞ւ տուժողները և մեղադրող կողմը այդքան կարիք ունեն ալկոհոլի գործածման հանգամանքի: Ես կրկնում եմ, որ մեղադրական եզրակացությունում Վարդան Պետրոսյանը չի մեղադրվում հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Մայիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, հրապարակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով վերջինս մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մինչ այժմ չի քանդել բերանի կարերը: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլելչյանը:
«Ես ուղղակի միջնորդում էի արդարադատության համար: Արդարադատությունն այն չէ, որ գտնեն մեղավորներ, որովհետև անպայման մեղավոր պիտի լինի: Արդարադատությունն այն չէ, որ ասվի՝ գուցե նա ալկոհոլ է օգտագործել այն դեպքում, երբ նա ընդհանրապես չի օգտագործել: Արդարադատությունն այն չէ, որ ասվի, որ կա երկու զոհ, ուրեմն` պիտի մեղավորներ լինեն: Ես միջնորդում էի մի մարդու համար, որն անմեղ է, որը պիտի մահանար և որը մինչև կյանքի վերջը պիտի շարժվի այն մտքով, որ ոչ թե ինքը, այլ իր մեքենան ջահել տղաների է սպանել»,- երեկ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը:
Փաստաբանը նշել է, որ գործերից մեկով տուժել են հողի 13 սեփականատերեր՝ 3 ընտանիք, որոնց սեփական հողատարածքը պետական կարիքների համար վերցվել է՝ նրանցից «ՏաԹևեր» ճոպանուղու շրջակայքում հյուրանոց կառուցելու համար և վերցվել է չնչին գնով՝ հողի մի քառակուսի մետրը հաշվվել է 80 դրամ՝ «մի ձվի գին»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը դատարանում միջնորդություն էր ներկայացնում: Ըստ թարգմանչի՝ փաստաբանը նշեց, որ թե ինքը, թե Վարդան Պետրոսյանը չեն հասկանում՝ ինչո՞ւ է Վարդան Պետրոսյանը գտնվում կալանքի տակ: Միջնորդության ներկայացմանը, սակայն, միջամտեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ ծանոթ է ֆրանսիացի փաստաբանի միջնորդության բովանդակությանը, և դատարանում կատարվող թարգմանությունը լիարժեք և ճիշտ չի կատարվում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նիստի ընթացքում դատարանում միջնորդեց նոր վկաներ հրավիրել դատարան: Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրությունը, որից հետո տուժող կողմը կասկածներ է հայտնել արձանագրության մեջ «օրգանիզմի հետազոտությունը» մասում «հետազոտման արդյունքը» սյունակի դիմաց նշված «սթափ» բառի վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում ՊՆ N զորամասի ջոկերից մեկի ավագ հրաձիգ, կոչումով շարքային պայմանագրային զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա որոշակի ժամանակ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել և փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ:
Ամբաստանյալ Արտակ Ղուկասյանը տուժողից հետաքրքրվեց, թե որքան է պատկերացրել իր տված գումարի դիմաց իր եկամուտի չափը: Ի պատասխան` Ա. Ղազարյանն ասաց, որ Արտակ Ղուկասյանն էր առանձնացնելու այդ մասը, իսկ ինքը չէր պարզելու՝ արդյոք Ա. Ղուկասյանի նշած չափը ճիշտ է, թե ոչ. ինքը վստահել է Ա. Ղուկասյանին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Կանազի հոսպիտալի գործով առաջին դատական նիստը: Այն, սակայն, հետաձգվեց, քանի որ առաջին դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրողը, ինչպես նաև 4 ամբաստանյալներից 3-ի պաշտպանները: Դատավոր Արթուր Մկրտչյանն այդ պատճառով որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով հունիսի 3-ին:
Ես կուզեի իմանալ՝ այդ քննիչը, դատախազն ու դատավորը… եթե ես գնամ՝ ասեմ, որ կաշառք են վերցրել, մի ամիս նստեցնե՞նք այդ դատավորին, քննիչին, մինչև պարզի, որ ես սո՞ւտ եմ ասել, կամ, որ իմ միակ ցուցմունքը բավարար չէ՞: Ինչպե՞ս եք գնահատում: Ինչպե՞ս կգնահատեն այդ նույն դատավորները, քննիչները, այդ օրենքի նախագիծը մշակողները: Չէ՞ որ գոյություն ունի այդ ինստիտուտը՝ ցուցմունքներ կորզելը, հատկապես նախաքննության սկզբնական փուլերում: Բայց մենք այս երկրում ենք ապրում, գիտենք, որ դա կա և համատարած բնույթ է կրում: Չեմ խոսում այն մասին, որ քննիչներն այսօր բացարձակապես որակ չունեն: Խոսքը վերաբերում է քննիչների 90 տոկոսին:
2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:
Նախաքննության ընթացքում քննչական գործողություններից մեկի ժամանակ ամբաստանյալն ընդունել էր իր մեղքը՝ նշելով, որ աղջկա կոկորդը դանակով կտրելուց հետո ինքը խոհանոցում լվացվել է, ձեռքերը չորացրել խոհանոցում առկա սրբիչով, մեկ այլ սրբիչով սրբել դռան վրա առկա հետքերը, ապա հրկիզել տան մահճակալները: