Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով: Ապա իր բջջային հեռախոսի մեջ գտնվող լուսանկարը տեղադրել է տանը գտնվող համակարգչի մեջ, «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և տեղադրել տուժողի մերկ լուսանկարը:
Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել, և նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը: Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն: Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ և իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «Ի՞նչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»:
«Մանրամասներ չեմ հիշում, որովհետ և ճիշտ է՝ ուշքի եմ եկել, բայց շոկային վիճակ է եղել, շատ մանրամասներ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ ահավոր վատ վիճակ էր, երեխաներն անգիտակից էին, մենք իրենց նույնիսկ չենք տեսնել գիտակցության մեջ, պապան, հոպարն էլ գիտակից էին, բայց էլի ի վիճակի չէին ինքնուրույն տեղաշարժվելու, միայն սկզբի 5-10 րոպեն: Դրանից հետո արդեն իրենք էլ չկարողացան տեղաշարժվել: Հետո օգնության ենք կանչել մարդկանց, ինքնուրույն չենք կարողացել դուռը բացել: Եկել են, օգնել են, միասին հանել ենք երեխաներին»:
«Այո, իսկապես, երբ նման դեպք է տեղի ունենում, քննիչը 40 օր չի գնում հարցաքննության, և 4 անգամ չի տանում դատարան: Հիմա դուք մտածեք, թե ինչո՞ւ բերեցին, այդքան հարցաքննեցին: Որովհետև ինձ պետք էր դատարան քարշ տալ, ու այս պատմությունն իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է: Դուք դա ասացիք այսօր»,- հայտարարեց Վարդան Պետորսյանը:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ տուժող կողմը պնդում է՝ վթարի պահին Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: «Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի օրը Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանը հյուրընկալել է «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներին: Նշված հաղորդման ֆորմատից ելնելով՝ Վարդան Պետրոսյանը ճաշատեսակ է պատրաստել, այնուհետև բոլորը, այդ թվում նաև «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներ Սուրեն Շահվերդյանը և Դավիթ Վարդանյանը նստել են սեղանի շուրջ՝ համտեսելով այն:
Ըստ Գևորգ Կոստանյանի՝ կուսակցությունները ևս շատ դեպքերում և հիմնականում կառուցված են անձի կոնկրետ անհատական հատկանիշների վրա»
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ առաջին ատյանի դատարանում դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում մասնակի` ընդունելով մեղադրանքը՝ տուժող Արտակ Բայադյանին միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելու մասով:
Երբ կինը դիմադրել է, ինքը՝ բարկանալով դրանից, սկսել է ավելի ուժեղ հարվածել։ Այդ ժամանակ վերցրել է պատշգամբում դրված փոցխը և սկսել դրա փայտե հատվածով հարվածներ հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին։ Շուտով, տեսնելով, որ կինն այլևս չի դիմադրում և չի շարժվում, գրկել է նրան, տարել տուն, պառկեցրել թախտի վրա։ Այդ ժամանակ կինը սկսել է մի կերպ խոսել և խնդրել է կանչել իր քրոջը, սակայն ինքը գնացել է ննջասենյակ և քնել։
Իսկ ո՞վ ասաց, որ հանկարծ չի գալու մի պահ, որ նա նստելու ու սկսելու է պատմել, թե որն ինչպես է արել, այդ գումարներից յուրաքանչյուրը որտեղ է իրացրել: Ի վերջո, խոսքը 12 մլն դոլարի մասին է: Այդ գումարները նրա ձեռքով են գնացել, օֆշոր են մտել և շրջանառություն կատարել՝ եկել են Հայաստան, Հայաստանում դարձել ձուլակտոր ոսկիներ, Հայաստանում դարձել է գումարներ, նորից այդ նույն մարդու ձեռքով գնացել ինչ-որ տեղեր: Այս պարզաբանումները պետք է տա, չէ՞: Ի դեպ, ասեմ, որ դրանք եղել են Փայլակ Հայրապետյանի գումարները:
Ինչպես տեղեկացրել էինք, Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաստ պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր դատարանի վճռով՝ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մասին, ասաց. «Ես գտնում եմ, որ սա խայտառակ դատավճիռ էր: Նման կերպ […]
Դրանց դիտումից հետո Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նոյեմբերի 5-ին իր կողմից հնչեցված խոսքերը հայհոյանք չեն եղել: Ըստ Շ. Հարությունյանի «սուկա» բառը ինքը որպես հայհոյանք չի գործածել. «Ռուսական կալանավորական մշակույթում» կա այդ բառը, որով անվանում են պատվեր, հանձնարարություններ կատարող անձանց:
«Պարոն Բալոյանի (խոսքը տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի մասին է:- խմբ.) խնդրանքով՝ ևս մեկ անգամ հրապարակում եմ իմ հայտարարության այն հատվածը, որտեղից երևում է, թե ինչպես է հիմնավորվում, որ Վարդան Պետրոսյանն իր վարած ԲՄՎ ավտոմեքենան երթևեկելի մասից դուրս չի բերել դեպի կողնակ: Այսինքն, առաջադրված մեղադրանքում նա անմեղ է»:
Տավուշի մարզի ընդհանուր իրավաության դատարանի վճռով Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
«Դուք բաներ ասացիք, որ ես չգիտեմ: Ես մարդասպան եմ: էլ ի՞նչ եք ուզում ասեմ, որ հանգստանաք: Ես առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել։ Դուք ասացիք, որ ես հայտարարել եմ, որ փող չունեմ։ Ե՞րբ եմ նման բան հայտարարել»,- ըստ «Փաստինֆոյի»՝ հարց ուղղեց մեղադրյալը, ինչին տուժողը պատասխանեց. «Ձեր դատապաշտպանն է նախորդ դատական նիստին ասել»:
2012 թ. նոյեմբերի 30-ին՝ առավոտյան մոտ ժամը 07:30-ին, իր վարձակալած բնակարանից Ալեքսանդր Ցվերիանովը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: Նոյեմբերի 30-ին Ա. Ցվերիանովը խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերից մինչև նույն տարվա նոյեմբերի 30-ը կատարել է բնակարանային 16 գողություն:
Ըստ մեղադրողի՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ շորերի վրա հաստատվել է սերմնահեղուկի առկայությունը, մեկ այլ եզրակացության համաձայն էլ՝ կնոջը պատկանող բարձի երեսի վրա հայտնաբերվել է արյուն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ ամբաստանյալից:
«Այս դեպքում ի՞նչ ենք կարծում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ի՞նչ է անելու, դատավճռով ասելու է գլխավոր դատախազը շփոթվե՞լ էր, սպալվե՞լ է, մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք չեն բերվե՞լ, ձեռք են բերվել այլ ապացույցնե՞ր: Ես շատ կասկածում եմ, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ գլխավոր դատապազի այս հայտարարությանը հակառակվի՝ հատկապես այս գործով, որ ունի հասարակական հնչեղություն, որով դատարանը կարող է քննադատության թիրախ դառնալ»:
Ամբաստանյալն ասաց, որ ինքն իր ուցմունքներով զրպարտել է ինքն իրեն: «Երևի Գուանտանամոյի բանտում տենց բաներ չեն լինում,- ասաց ամբաստանյալը՝ ավելացնելով,- Ես եղել է՝ տկլոր եմ զարթնել քնից, սենց էլի… փալասի պես, գետնին»: Ամբաստանյալն ասաց, որ հնարավոր է՝ դեմքին դիմակ էլ քաշած լինեին, մեջքին «կրակադիլ նկարած լինեին»:
«Այդ պահին Գուգոն մեքենան միացրեց հետընթաց և մեծ արագությամբ սկսեց ընթանալ դեպի ետ: Նույն ժամանակ մեքենայի աջ կողմով բախվեց մայթեզրի սյուներից մեկին, ինչից մենքենան սահելով հայտնվեց ճանապարհի միջմամասում: Ես անմիջապես փախել եմ մեքենայի միջից և վազել եմ մոտակա սարալանջի վրա: Չեմ տեսել, թե որ կողմ վազեց Գուգոն: Այնուհետև թաքնվել եմ սարալանջի թփերի և ծառերի արանքում, իսկ քիչ անց եկան ոստիկանները և ինձ բռնեցին»,- նշված էր հարցաքննության արձանագրության մեջ:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցեցին 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը: Մեղադրող կողմն առաջարկում է դատարանին Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ սույն գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շտապօգնություն հրավիրեց ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար: Վերջինս դատարանում հայտարարեց, որ իրեն վատ է զգւմ, գլխացավն ուժեղացել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Դատարանում գործով մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև երիտասարդ կինը. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ աշխատելով Երևանի «Տակո-Մակո» մեքսիկական ռեստորանում որպես բարմեն, նպատակ ունենալով գումար վաստակել, նույն ռեստորանի նախկին աշխատակցի միջոցով ծանոթանալով վերջինիս ընկերոջ հետ (խոսքը գործով երկու ամբաստանյալների մասին է), նրանցից տեղեկացել է, որ ունեն բանկային քարտեր կեղծելու համար նախատեսված հատուկ սարք և նպատակադրվել են գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող վճարային փաստաթղթեր հանդիսացող՝ բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ակնկալելով կեղծված քարտերի իրացումից վերջիններիցս ստանալ խոշոր գումարներ, համաձայնել է նրանց առաջարկին և խոստացել աջակցել՝ ռեստորանի հաճախորդներին պատկանող բանկային քարտերից տվյալները հատուկ սարքի միջոցով գրառելու և նրանց փոխանցելու եղանակով:
Քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ինքնիրավչության մեջ մեղադրվող երկու զինծառայողների գործով դատական նիստը: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ Դատախազության օրվա հետ կապված դատարան չէր ներկայացել գործով մեղադրողը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպանների բողոքը. նրանք բողոքարկել էին Ն. Մելքոնյանին կալանավորելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ն. Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` ավելացնելով, որ իրենք ներկայացրել են նաև գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն, ինչը նույնպես մերժվել է:
Անդրադառնալով մեղադրողի կողմից միջնորդված 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման միջնորդությանը՝ Արա Զաքարյանն ասաց, որ օբյեկտիվ անձը չէր կարող նման խիստ պատիժ միջնորդել: Ա. Զաքարյանն ասաց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Վ. Ավետիսյանին պետք է մեղավոր ճանաչել, ապա նրա նկատմամբ նշանակի մեղմ պատիժ, որը չգերազանցի 5 տարին և համաներմամբ ազատի պատժի կրումից:
Մեղադրողը միջնորդեց Վ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել երկու հոդվածներով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նար հօգուտ պետության նրանից գանձել 2000 դոլար:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը: Դատարանն արդեն անցել էր դատական վիճաբանությունների փուլին և այսօր դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանգես գար գործով մեղադրողը, սակայն հենց նրա միջնորդությամբ այսօր վերսկսվեց դատաքննությունը. մեղադրողը միջնորդեց վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ պետք է հրապարակվեն քրեական գործի որոշ փաստաթղթեր, ինչպես նաև պետք է լսեն ամբաստանյալին:
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող պտուղների հայտնաբերման առիթով հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով: