Գիտնականներին հաջողվել է ստեղծել ուղեղի մանրամասն, եռաչափ մոդելը: Մոդելի ստեղծողները համարում են, որ այն հիմք կծառայի մի շարք նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար:
Հին ժամանակներում մարդուն համարում էին մահացած՝ շնչառության բացակայության կամ սրտի կանգի ախտորոշման դեպքում: Այժմ, ժամանակակից բժշկական սարքավորումների կիրառման դեպքում, այդպիսի մոտեցումը հնացել է:
Հեմոֆիլիան, որ արյան համակարգի պաթոլոգիաներից մեկն է, ունի ժառանգական բնույթ: Այս հիվանդության դեպքում արյունը կորցնում է իր մակարդման հատկությունը, և նույնիսկ ամենափոքր մազանոթային արնահոսությունը հնարավոր չէ կանգնեցնել: Առաջին անգամ այս հիվանդությունը հայտնաբերվել է Ռոմանովների արքայական դինաստիայի ներկայացուցիչների մոտ:
Երկար ժամանակ գիտնականները փորձում են պարզել, թե որ հատապտուղն է ամենաօգտակարը մարդու օրգանիզմի համար: Այս հարցի պատասխանը ստանալու համար կենսաբանները կատարեցին բազմաթիվ փորձեր և վերջապես գտան. ամենաօգտակար հատապտուղը սև հաղարջն է:
Զարմանալի է բայց փաստ. գիտնականները հայտնաբերել են մարդկային գլխուղեղ, որի տարիքը կազմում է ավելի քան 2,5 հազար տարի: Գլխուղեղի ուսումնասիրումը ցույց տվեց, որ այն այդքան տարիներ շատ լավ պահպանվել է: Գլխուղեղը հայտնաբերվել է գլխատված մարդու գանգի մեջ:
Ֆիզիկայի բնագավառում 2011թ․ Նոբելյան մրցանակակիր, ավստրալացի աստղագետ Բրայան Շմիդտը դարձել է Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ։ Համաձայն կանոնակարգի, այդ հանձնաժողովը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ փոխում է իր կազմի մեկ երրորդը։
Նեպտունն ունի շատ բարակ օղակների համակարգ: Օղակները բաղկացած են սառույցի մասնիկներից, որոնք ծածկված են սիլիկատներով, կամ ածխածնի հիմքով այլ նյութից, ամենայն հավանականությամբ, հենց դա էլ նրանց կարմրավուն գույն է հաղորդում:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) նախատեսում է 2015-2016թթ. ընթացքում կազմակերպել արտասահմանում աշխատող հայ մեծանուն գիտնականների դասախոսությունների շարք Հայաստանում:
Մերկուրիի ուղեծիրն ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը (ձգվածությունը) և ուղեծրի ամենափոքր թեքվածությունը։
Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումը, արդեն մի քանի տասնամյակ է, առանձնացվել է՝ որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Համաշխարհային գրականության մեջ այն կոչվում է «Աստղագիտությունը մշակույթում», «Աստղագիտություն և մշակույթ» կամ «Մշակութային աստղագիտություն»:
Համացանցում սկսել է գործել Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսը` www.fundamentalarmenology.am: Հանդեսի հոդվածները և նյութերը նվիրված են՝ Հայոց պատմության և բանասիրության, հնագիտության և ազգագրության, ժողովրդագրության և տնտեսագիտության, փիլիսոփայության և իրավունքի, քաղաքագիտության և կառավարման, արվեստի և արևալագիտության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի վերհանմանը, պարզաբանմանը և ուսումնասիրմանը: Հանդեսն անգլալեզու է:
Սատուրնը հռոմեական դիցաբանությունում հողագործության աստվածն է, իսկ հունական դիցաբանությունում այն կոչվում է Զևսի հոր՝ ժամանակի նախաստված Քրոնոսի անվամբ:
Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը` 2015թ. մայիսի 14-16-ը Երևանում կայանալու է «Մարտահրավերներ և Հնարավորություններ. Կրոնական ազատությունների հետ կապված զարգացումներն իրավական ոլորտում» թեմայով գիտաժողով, որի բացումն ու պլենար նիստը տեղի կունենան Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ մնացյալ նիստերը Էրեբունի բիզնես կենտրոնում:
Յուպիտերն ունի շատ ուժեղ մագնիսական դաշտ, այս մոլորակի վրա Դուք կկշռեք երկուսուկես անգամ ավելին, քան Երկրի վրա: Յուպիտերի մագնիսական դաշտը 14 անգամ հզոր է Երկրի մագնիսական դաշտից, այն ունի 4.2 գաուս (0.42 մՏ) լարվածություն հասարակածում և մինչև 10–14 գաուս (1.0-1.4 մՏ)՝ բևեռներում։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին…
Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը Ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանում ԱՄՆ շրջանավարտներ ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է կրթական ցուցահանդես Երևանում:
Այս օրերին Արագածի կայանում եղանակային անբարենպաստ պայմաններ են: Տեղ-տեղ ձյան բարձրությունը հասնում է երկու մետրից ավելի, որի հետևանքով շենքերն ու տնակները հայտնվել են ձյան հաստ շերտերի տակ, փակվել են բացված ճանապարհները:
Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 80) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների:
Ապրիլի 21-մայիսի 20 ընթացքում դիտվում է Էտա Աքվարիդների ասուպային հոսքը, որն իր առավելագույն փուլում կգտնվի մայիսի 5-6-ի գիշերը և կդիտվի Ջրհոսի (Aquarius) համաստեղության ուղղությամբ: Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ: Հոսքի ինտենսիվությունն իր մաքսիմումում կհասնի ժամում միջինում 12 ասուպի:
Մեկ օրը Վեներայի վրա ավելի երկար է տևում, քան մեկ տարին: Իր առանցքի շուրջ մեկ պտույտը տևում է 243 օր, իսկ մոլորակն իր ուղեծրով Արեգակի շուրջ պտտվում է 225 օրում:
Նա ամենուր է երկնքում և Երկրի վրա, նրա շնորհիվ են աստղերը շողում, սակայն նա չի երևում, նա կարող է քեզ երկինք հանել և մեղմորեն իջեցնել, նա կարող է շատ ձևեր ընդունել, նա կարող է բժշկել, կրող է կործանել: Աղոթե՛ք նրան՝ Հելումին:
«Սթարմուս» 3-րդ փառատոնը հարգանքի տուրք կմատուցի Սթիվեն Հոքինգին և գիտության և Տիեզերքի մեծ մտքերը կգրավի դեպի Կանարյան կղզիներ
Ավտոմեքենաների գերմանական արտադրող Audi ընկերությունը ստեղծել է ածխածին չպարունակող դիզելային վառելիք: Այն բացառապես պատրաստված է ջրից, ածխածնի երկօքսիդից և էներգիա վերականգնող աղբյուրներից, որի շնորհիվ մթնոլորտն ավելի մաքուր կլինի:
Oրացույցում տեղ են գտել ինչպես՝ կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ՝ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:
Աստղագետները հայտնաբերել են, որ 70,000 տարի առաջ մեր Արեգակնային համակարգի կողքով օտար աստղ է անցել։ Ոչ մի այլ աստղ հայտնի չէ, որ մեզ երբևէ այդքան մոտեցած լինի։
25 տարի առաջ տիեզերական շաթլ Ատլանտիսի (Space Shuttle Orbiter Atlantis) կողմից Երկրի ուղեծիր դուրս բերվեց ամերիկյան աշխարհահռչակ աստղագետ Էդվին Հաբլի անունով կոչվող Հաբլի տիեզերական աստղադիտակը (Hubble Space Telescope, HST):
Մարսն ունի տարվա եղանակներ: Երկրի նման, Մարսն Արեգակի շուրջ իր պտույտի և ուղեծրի հարթության նկատմամբ իր առանցքի թեքվածության հետևանքով՝ ունի տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։
Խորհրդային Միությունում հայերի ցեղասպանությունը երկար ժամանակ արգելված թեմա էր։ Դա թե՛ ամբողջատիրական պետության գաղափարախոսության, և թե՛ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների արդյունք էր։
Երկրի պտույտն աստիճանաբար դանդաղում է. դրա շնորհիվ 140 միլիոն տարի հետո օրը կունենա 25 ժամ:
Երկնային մարմինները և երևույթները մեծ չափով ազդել են հնագույն մարդու գիտակցության վրա, և աստղագիտական անվանումները շատ հաճախ արտացոլվել են տարբեր ազգերի մշակույթներում` կրոնական պատկերացումներից՝ մինչև բանահյուսություն և արվեստի տարբեր տեսակներ: Մարդկության գոյության վաղ ժամանակներից քաղաքակրթությունները հիմնել են կրոնական համոզմունքներ, որոնք զգալի չափով ներառում են Արևի նշանակությունը։