Բաժիններ՝

Apple-ն ընդլայնում է Watch-երի վաճառքի աշխարհագրությունը

Հունիսի 26-ից Apple Watch «խելացի» ժամացույցները սկսել են վաճառվել 7 նոր երկրում, հայտնում է 9to5mac-ը:

Apple-ի «խելացի» ժամացույցների նոր շուկաներ են դարձել Իսպանիան, Իտալիան, Մեքսիկան, Սինգապուրը, Թայվանը, Շվեյցարիան, Հարավային Կորեան:

Սկզբնապես ժամացույցների վաճառքը մեկնարկել էր Ավստրալիայում, Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Ճապոնիայում:

Հուլիսի 17-ից դրանք կվաճառվեն նաև Նիդեռլանդներում, Թաիլանդում ու Շվեդիայում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս