Բաժիններ՝

Twitter-ն ընդլայնում է անձնական հաղորդագրությունների հնարավորությունը

Twitter-ն ընդլայնել է անձնական հաղորդագրությունների հնարավորությունը՝ թույլատրելի չափը հասցնելով մինչև 10 հազար նշանի, հայտնում է Sky News-ը:

Մասնագետները ծրագրում են փոփոխությունները կատարել հուլիսին: Բացի այդ՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ օգտատերերը կարող են անձնական հաղորդագրություններ ուղարկել ում ցանկանում են, իսկ նախկինում Twitter-ը սահմանափակել էր անձնական հաղորդագրություններ ուղարկելը միայն հետևորդների շրջանում:

Փոփոխությունները, ինչպես սպասվում է, կնմանեցնեն միկրոբլոգը այնպիսի մեսենջերների գործառույթներին, ինչպիսիք են Facebook Messenger-ն ու WhatsApp-ը, որոնցից միջոցով օգտատերերն անձնական հաղորդագրություններ են ուղարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930