Բաժիններ՝

5 հղում այն մասին, թե ինչ գիտի Google-ը ձեր մասին

Facte.ru կայքը գրում է, որ Google-ը մի շարք տեղեկություններ է հավաքում ձեր մասին:

1. Ձեր հաշիվը Google-ում:

Google-ը ստեղծում է ձեր հաշիվը ձեր հիմնական տվյալներով՝ տարիք, սեռ, հետաքրքրություններ: Այս ինֆորմացիային կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www.google.com/ads/preferences/:

2. Ձեր տեղափոխման պատմությունը

Կարդացեք նաև

Եթե դուք  Android-ով աշխատող սարքեր ունեք, այն կարող է ձեր կոորդինատներն ու արագությունն ուղարկել Google: Դրան կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ maps.google.com/locationhistory :

3. Google-ում ձեր որոնումների պատմությունը

Google-ը կարող է պահպանել ձեր որոնումների պատմությունը: Այդ ամենը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ history.google.com:

4. Այն սարքերի ցանկը, որոնցով մուտք է եղել ձեր հաշիվ:

Այս հղմամբ security.google.com/settings/security/activity կարող եք տեսնել այն սարքերի ցանկը, որոնցից մուտք է եղել ձեր հաշիվ: Կարող եք տեսնել նաև դրանց IP հասցեները և գտնվելու վայրը:

5. Այն ծրագրերի ցանկը, որոնք ձեր տվյալներին մուտք ունեն:

Այս հղմամբ security.google.com/settings/security/permissions կարող եք ծանոթանալ այն բոլոր ծրագրերին, որոնք ձեր տվյալներին մուտք ունեն:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս