Բաժիններ՝

Կայծակների և ամպրոպների ֆիզիկան

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) Նոր Ամբերդի Միջազգային Համաժողովների կենտրոնում, սկսած 2015թ. հունիսի 9-ից մինչև 12-ը, մոտ քսան գիտնականներ՝ Հայաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից և Ռուսաստանից, հանդիպել էին գիտաժողովում, որպեսզի քննարկեն կայծակնային, էլեկտրոնների արագացման և մթնոլորտային արտանետումների երևույթները (LEAD):

Չնայած կայծակները և ամպրոպները բավականին տարածված երևույթներ են, նրանց հիմքում ընկած ֆիզիկան դեռևս լավ չի ուսումնասիրված: Շարունակում է մնալ հանելուկ, թե ինչպես են կայծակային ճայթքումներն առաջանում մի էլեկտրական դաշտում, որի լարվածությունը շատ ավելի փոքր է, քան լաբորատորիայում համապատասխան կայծի ստեղծման համար անհրաժեշտ մեծությունը:

Բոլորովին վերջերս մթնոլորտում մեկ այլ բարձր էներգիայի երևույթ հայտնաբերվեց: Դա էլեկտրոնների արագացումն է ամպրոպային ուժեղ էլեկտրական դաշտերում: Որպես հետևանք՝ էլեկտրոնների, գամմա ճառագայթների և նեյտրոնների ավելացված հոսքերը կարող են հայտնաբերվել երկրի մակերևույթի վրա, մթնոլորտում և տիեզերքում: Այդպիսի բարձր էներգետիկ մասնիկների հոսքերը հաճախ ուղեկցվում են մակերեսային էլեկտրական դաշտի խաթարումներով, բարձր հաճախականությամբ ռադիո արտանետումներով, ծավալուն օդային հեղեղներով և տպավորիչ կայծակնային պարպումներով:

Մի շարք գիտափորձեր արձանագրել են այդ բոլոր հատկանիշները միաժամանակ, համապատասխան օդերևութաբանական պարամետրերի հետ միասին: Այդ պարամետրերի և նրանց փոխհարաբերությունների համակցված վերլուծությունները կարող են հիմք հանդիսանալ մասնիկների արագացման նոր մոդելների զարգացման, ճառագայթման արտանետման և կայծակային երևույթների հետագա ուսումնասիրությունների համար:

Կարդացեք նաև

Շնորհանդեսները և լայնածավալ քննարկումներն ընդգրկել են`

  • մթնոլորտային բարձր էներգիայի ֆիզիկայի ուղղությամբ ծավալուն հետազոտական ծրագրեր Հայաստանում և Ճապոնիայում,
  • մթնոլորտային երևույթների հետազոտում, օգտագործելով մասնիկներ գրանցող դետեկտորներ, էլեկտրական դաշտամետրեր, ռադիոընդունիչներ, եղանակային կայաններ և արագ տեսախցիկներ, այդ թվում՝ ամպրոպաբեր համակարգերի և էլեկտրական դաշտերի հեռակառավարվող դիտարկումներ, միջազգային ցանցերի ներգրավում կայծակների ճշգրիտ գրանցման համար:
  • ամպրոպում ճառագայթման շրջանի չափի գնահատում և նույնականացում կայծակի և մասնիկների ուժեղացված հոսքերի ծագման միջև ռադիո արտապատկերներով, հարաբերությունները երկուսի միջև:
  • մթնոլորտի դերը օդային հեղեղներում և Չերենկովյան աստղաֆիզիկայի գիտափորձերում:
  • մթնոլորտային տվյալների բազմաչափ վերլուծության մեթոդների արխիվացում:

Կար ընդհանուր պայմանավորվածություն, որ Արագածի Տիեզերական Միջավայրի կենտրոնի (ASEC) ուժեղ ամպրոպների դիտարկումների արխիվը եզակի է և արժեքավոր, և պետք է մանրակրկիտ վերլուծվի ոլորտի փորձագետների կողմից: Տվյալների արխիվը հանրությանը հասանելի է http://www.crd.yerphi.am/adei/ հասցեով, և մասնակիցները հրավիրվել են օգտագործելու այդ տվյալները:

Ի վերջո, հաշվի առնելով աստղաֆիզիկայի գիտափորձերի համապատասխանությունն այս ոլորտի հետ, քննարկվեց, որ պիտի ճանաչվի և ներառվի մթնոլորտային ֆիզիկան՝ որպես առանցքային թեմա Աստղաֆիզիկայի եվրոպական կոնսորցիումի (APPEC) միջդիսցիպլինար ծրագրում:

Զառա Ասատուրյան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս