Բաժիններ՝

Հայաստան-Շվեյցարիա նմանությունները՝ ըստ դոկտոր Հանս Վաների

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտի հետ համատեղ, կազմակերպել էր Շվեյցարիայի ֆեդերալ Միջուկային անվտանգության տնօրեն դոկտոր Հանս Վաների սեմինարը՝ «Հայաստան, Շվեյցարիա` հին ատոմային էլեկտրակայանների անվտանգություն» թեմայով:

Դոկտոր Վաներն իր գոհունակությունը հայտնեց հայաստանյան գիտական հանրության առջև ելույթ ունենալու համար, նա նշեց, որ սա իր երրորդ այցն է Հայաստան, և ինքն արդեն բավական ծանոթ է մեր երկրին և մշակույթին։ Ելույթում դոկտորն իր հիացմունքն արտահայտեց՝ խոսելով Հայաստանի և Շվեյցարիայի նմանությունների մասին, մասնավորեցնելով, որ այս երկու երկրներն էլ ունեն հանրաճանաչ գագաթներ՝ Շվեյցարիայի Մաթերհորնը և հայոց խորհրդանիշ Արարատ լեռը։

sona 60

Երկու պետություններն էլ փոքր տարածք են զբաղեցնում, շրջապատված են այլ պետություններով և չունեն ելք դեպի ծով, որը ևս նմանություն է։

Կարդացեք նաև

sona 60-1

Մեկ այլ նմանություն է միջուկային էներգիայի արտադրության բաժինը․ երկու երկրում էլ այն մոտ 40% է կազմում։

sona 60-2

Նա նշեց, որ ցանկացած արդյունաբերական կայան ազդեցություն է ունենում շրջակայքի վրա, իսկ ատոմակայանների կառուցման դեպքում պետք է առավել հետևողական լինել։ Վաների խոսքով՝ նախքան ատոմային կայանը կառուցելը պետք է կատարել ՇՄԱԿ փորձաքննություն, և ցանկացած արտադրական օբյեկտ պետք է ՇՄԱԿ փորձաքննություն իրականացնի՝ նախքան արտադրություն սկսելը, այսպիսով վստահեցնելով, որ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա համապատասխանում է օրենսդրական դաշտին։ Իսկ ի պատասխան այն հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ Հայաստանի ատոմակայանի վերանորոգման և անվտանգությունն ապահովելու համար, դոկտոր Վաները խուսափեց հստակ գումար նշելուց, ասելով, որ իրենք Մեծամորի ատոմակայանում փորձաքննություններ չեն իրականացրել և այդ հարցի պատասխանը կարող են տալ հենց Մեծամորի ատոմակայանի պատասխանատուները։

Ապագայում նախատեսվում է ատոմակայանների և էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի բաժնի կտրուկ կրճատում և ավելի ապահով էներգիայի տեսակների օգտագործում, մասնավորապես, անհրաժեշտ է էապես ավելացնել արեգակնային էներգիայի բաժինը՝ հատկապես Հայաստանի նման արևաշատ երկրում:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս