«Ես չեմ կարծում, որ մեր երիտասարդ մասնագետներն ինչ-որ էական դժվարությունների են հանդիպում: Տեղյակ եմ, որ մեր լավ ուսանողներն առանց դժվարության շարունակում են ուսումն առաջատար համալսարանների ասպիրանտուրաներում»,- հայազգի հայտնի ֆիզիկոս Արմեն Սեդրակյանը:
2006 թվականից Պլուտոնը հանվեց Արեգակնային համակարգի մեծ մոլորակների շարքից և այժմ կոչվում է թզուկ մոլորակ, և այս քայլը բազմաթիվ հակասություններ և բանավեճեր առաջացրեց: Անկախ նրանից, թե մարդիկ կարծում են, որ Պլուտոնը պետք է դիտարկել որպես լիարժեք կամ ոչ լիարժեք մոլորակ, մի բան հստակ է․ այն առեղծվածով լի է, և մենք չունենք ամբողջական պատկերացում, թե ինչպիսին կլինի կյանքն այնտեղ:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
«Այս մրցանակաբաշխությունը հավաքական աշխատանքի արդյունք է: Նման ոսկե մեդալ աշխարում չկա, նույնիսկ Նոբելյան մրցանակը չունի: Մենք 10 տարում հասել ենք այնպիսի արդյունքների, ինչպես Հնդկաստանը անցած ամբողջ ժամանակաշրջանում: Մենք այնպիսի բաներ ենք արել, որ ոչ մի այլ տեղ չկա»,- հպարտությամբ ասաց «Վիասֆեր» ինթերնեշնլ ընկերության գործադիր նախագահ Թոնի Մորոյանը:
Առաջին անգամ կներկայացվեն պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում:
Աստղագիտության զարգացումն ապահովելու և աստղագիտական գիտելիքների տարածման նպատակով դպրոցականների համար ստեղծված է Միջազգային Աստղագիտական օլիմպիադա՝ որպես երեխաների և երիտասարդության մեջ բնագիտական իմացությունների տարածման ձև, ինչպես նաև՝ տաղանդավոր երեխաների բացահայտման հնարավորություն։
Երկրի էվոլյուցիան հասկանալու համար պահանջվում է հասկանալ Երկրի և Արեգակի առնչությունները: Արեգակը նախկինում մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ էր, և դրա ազդեցությունները տիեզերական եղանակի վրա կարող էին էական հետևանքներ ունենալ Երկրի վրա կյանքի ծագման և զարգացման համար:
Եվրոպական տիեզերական երկու առաքելությունների` Պլանկի (Planck) և Հերշելի (Herschel) անվան ուղեծրային աստղադիտակների տվյալների հիման վրա հեռավոր Տիեզերքում հայտնաբերվել են գալակտիկաների ամենածեր և հազվագյուտ կույտեր: Պլանկի համերկնային պատկերները բացահայտել են պայծառ գալակտիկաների փնջեր, մինչդեռ Հերշելի տվյալները գիտնականներին թույլ են տվել այդ գալակտիկական գոհարներն ավելի ուշադիր զննել և հաստատել այդ հայտնագործությունը:
Ամբողջ աշխարհում այսօր 2 մլն ՏՏ ոլորտի աշխատողների պահանջարկ կա, որի դիմաց առաջարկվում է 800 հազար մասնագետ: Այս ոլորտում թափուր աշխատատեղեր կան նաև Հայաստանում, այն լրացնելու համար ծրագրեր են սկսել իրականացնել դեռևս դպրոցներից, քանի որ ոլորտի մասին տեղեկատվությունը լավագույնս փոխանցվում է դպրոցից տուն մոդելով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ փոխնախագահ Հայկ Չոբանյանը:
Դպրոցականների համար մեկնարկում է նոր տեխնոլոգիական մրցույթ, որի նպատակն է ոլորտի հանդեպ սեր և հետաքրքրվածություն սերմանել դեռևս դպրոցական տարիքից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրին մրցույթի կազմակերպիչներ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ծրագրի ֆինանսական աջակից «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը և մրցույթի ղեկավար Շուշան Գրիգորյանը:
Հայ գիտնականի զարմանքն արդեն քրոնիկ բնույթ է կրում։ Ու թեև գիտնականներն ընդհանրապես համարվում են երկարակյաց ժողովուրդ, բայց Հայաստանի համար պատկերն այլ է. կարծիք կա, որ այսուհետև հայ գիտնականները մահանալու են ոչ թե ծերությունից կամ տարբեր հիվանդություններից, ինչպես մյուս երկրներում, այլ զարմանքից։
Համարվում է՝ երբ սիրտը կանգ է առնում, դադարում է արյան հոսքը դեպի հյուսվածքներ, և սկսվում է թթվածնային քաղց, ինչը հատկապես վտանգավոր է ուղեղի համար (ուղեղի մահը նշանակում է նաև օրգանիզմի մահ): Սակայն Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն դեպքերում, երբ օրգանիզմին թթվածնային քաղց է սպառնում, ուղեղն է սիրտը «գերեզման իջեցնում»:
Եթե տեքստ հավաքելիս ավելորդ բաներ եք հավաքել, պարզապես թափ տվեք ձեր հեռախոսը, ապա սեղմեք «undo»:
Սելֆիի համար առաջին «ձեռնափայտը» անվանվել է այլ կերպ, քան ներկայումս է:
Իսկ 20-30 տարում կստանանք հստակ ապացույցներ դրա գոյության մասին:
Կոլումբիայում գտնվող Արևադարձային գյուղատնտեսության միջազգային կենտրոնում պահպանվում են կենսական նշանակություն ունեցող մշակաբույսեր (բրինձ, լոբի և այլն): Կենտրոնն ունի գենետիկական բանկ, որտեղ պահպանվում է տարբեր տեսակի լոբազգիների մոտ 36 000 սերմ: Այս բանկն աշխարհի գիտնականներին անգին նյութ է տրամադրում՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար:
Լաբորատորիայի աշխատանքը միտված է լինելու նոր սերնդի «խելացի» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ու ռոբոտների ստեղծմանը, որոնք կարող են հեշտությամբ փոխգործակցել մարդկանց հետ:
Ֆեյսբուքի որոշ օգտատերեր արդեն նկատեցին, որ Ֆեյսբուքն արդեն համատարած գործարկել է «Այս օրը» (On This Day) հիշեցումների ֆունկցիան, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել, թե նախորդ տարիներին տվյալ օրը ինչ գործողություններ են կատարել սոցիալական ցանցում` ինչ գրառումներ և լուսանկարներ են տեղադրել, ում հետ են ընկերացել և այլն: Ֆեյսբուքը միաժամանակ առաջարկում է կրկնել նախորդ տարիների տվյալ օրվա գրառումները, եթե օգտատերը տեսնում է դրա անհրաժեշտությունը:
Խոսքը գնում է iPhone 6s-ի, iPhone 6s Plus-ի ու iPhone 6c-ի մասին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզը հայ իրականության մեջ, թերևս, միակ ոլորտն է, որտեղ աշխարհով մեկ համախմբված են ոլորտի հայ մասնագետները: Նրանք թելադրում են նոր գաղափարներ, չեն վախենում ցույց տալ այն սխալները, որոնց վրա կառուցել են իրենց հաջողությունը և, ամենակարևորը` նրանք այն եզակիներից են, որոնք կարողանում են ներշնչել դիմացինին` կյանքն ավելի լավը դարձնելու առումով:
Ալբերտայի համալսարանի գիտնականները բուժել են քաղցկեղը, բայց այդ մասին հեռուստատեսությամբ կամ որևէ լրատվամիջոցով չի լուսաբանվել:
Երկրագնդի վրա կան բազմաթիվ մշակույթներ, և այդ բազմազանության պատճառներից մեկն ազգերի տարբեր աշխարհընկալումն է: Մարդիկ սովորաբար կարծում են, որ լեզուն լոկ արտահայտում է մեր մտքերի և զգացմունքների առանձնահատկությունները: Սակայն, հարց է ծագում՝ արդյոք տեղի չի՞ ունենում հակադարձ երևույթը, այսինքն՝ չի՞ կարող լեզուն իր հերթին՝ ազդել մեր մտածելակերպի և զգացմունքների վրա:
Եթե մենք ստեղծենք այդ սարքերը, որպեսզի նրանք մտահոգվեն մեր բոլորի մասին, ապա վերջիվերջո դրանք կսկսեն մտածել ավելի արագ, քան մենք:
Չինական Hainan Airlines ինքնաթիռն աշխարհում առաջին անգամ Շանհայից Պեկին կոմերցիոն չվերթ է իրականացրել այնպիսի վառելիքով, որի կեսը պատրաստված է եղել բուսական յուղից:
Տրամվայի լիցքավորման համար անհրաժեշտ է երեք րոպե:
Մարդկային օրգանիզմը մի քանի համակարգերից բաղկացած բարդ համակարգ է, որը շատ բարդ է հասկանալ ու ընկալել: Ըստ fishki.net-ի՝ մեր օրգանիզմը շաբաթը 7 օր, օրը 24 ժամ շարունակ պաշտպանում է արտաքին վտանգներից՝ նույնիսկ առանց մեր գիտակցելու:
Սոցիալական ցանցերին բավական շատ տվյալներ են հայտնի մեր մասին: Կայքը ներկայացրել է, թե բացի մեր կողմից տրված տեղեկատվությունից՝ facebook սոցիալական ցանցն ինչ գիտի մեր մասին:
Կերակրի աղը համարվում է առողջության համար ոչ այնքան օգտակար մթերք: Աղի չարաշահումը կարող է առաջացնել բարձր զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ և նույնիսկ աուտոիմունային խանգարումներ: Այնուամենայնիվ, Cell Metabolism գիտական ամսագրում վերջերս տպագրված մի հոդվածում հաղորդվում է այն մասին, որ աղը կարող է օգտակար լինել իմունային համակարգի համար:
«Հայ երեք ծրագրավորողներ ստեղծել են մի կայք, որի միջոցով շուտով հնարավոր կլինի առցանց, լիովին անվճար, առանց խանութ գնալու տան, գրասենյակի և այլն վայրերի ձևավորում անել։ Կայքը կոչվուճ է «Homeplanning.me»։
Հոգեբանները հաստատել են, որ քնի ռեժիմն ու մարդու IQ-ն միմյանց հետ սերտ կապ ունեն. ուշ քնող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է, քան շուտ քնողներինը: Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հայտնի հոգեբան Սատոսի Կանաձավան հաստատում է այս պնդումը: