
Ամառային ակադեմիա-Կանաչ փոխակերպում 2015, օգոստոսի 2-8, Ծղալտուբո, Վրաստան

ARMACAD ընկերությունը տեղակացնում է 2015թ. օգոստոսի 2-8ին Վրաստանի Ծղալտուբո քաղաքում կայանալիք Կանաչ փոխակերպում ամառային ակադեմիայի մասին:
Սոցիալական ու քաղաքական ակտիվության Կանաչ վերածնունդը 1980ականներին անկում էր ապրել ողջ Հարավային Կովկասում քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամի պատճառով: Ներկայումս հայկական, վրացական ու ադրբեջանական հասարակությունները ոչ միայն վերագտել են իրենց կորցրած հնարավորությունը, այլև տեղեկացված են նոր հնարավորությունների մասին:
Կանաչ ակադեմիայի նպատակն է երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների համագործակցությունների ու կայուն զարգացման հետ կապված քննարկումների համար տարածաշրջանային հարթակ ստեղծել:
Ամառային ակադեմիայի մասնակցության դիմումի վերջնաժամկետը 2015թ հունիսի 4-ն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Summer Academy – Green Transformation: Green Challenges and Opportunities for the South Caucasus