Apple խանութների վաճառողները բողոքել են Թիմ Կուկին
Apple ընկերության խանութների նվազագույնը 2 աշխատակից է բողոքել ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկին այն բանի պատճառով, որ ընկերության անվտանգության ապահովման քաղաքականությունը, որը ներառում է աշխատակիցների անձնական իրերի զննություն, վիրավորական է ու նվաստացուցիչ, գրում է Reuters-ը:
Աշխատակիցների բողոքները 2013թ. գործի մաս են կազմում, երբ ընկերության աշխատակիցներից մեկը դիմել էր Կուկին՝ հայտարարելով, որ մենեջերներն աշխատակիցների հետ վարվում են ինչպես հանցագործների հետ:
«Դա միայն նախազգուշական միջոցառում է, որը պետք է արվի ավելի հարգալից կերպով»,-իրավիճակը մեկնաբանել էր ընկերության կադրային քաղաքականության փոխնախագահ Դենիս Յանգ Սմիթը: