Հայազգի գիտնական Վիրջինիա Զաքյանն առաջին գիտնականն էր, ով ստեղծեց խմորասնկերի արհեստական քրոմոսոմ` սկիզբ դնելով թելոմերների ուսումնասիրման նոր մեթոդի, որն այսօր կիրառվում է բազմաթիվ այլ լաբորատորիաների կողմից։
Այս ֆորումի ժամանակ մենք հաստատում ենք ձեռք բերելու և՛ բիզնեսի, և՛ պետության կողմից, որ` այո՛, մենք կարևորում ենք մեր ձեռնարկությունների համախմբվածությունը հանրապետության ներսում` տարբեր ոլորտներում, հատկապես` պետական։ Ինչո՞ւ եմ շեշտում` հատկապես պետական, որովհետև պետությունն առայժմ համարվում է ոլորտի ամենամեծ պատվիրատուն, իսկ դա երկար է տևելու` Հայաստանում պետությունը դեռ լինելու է IT ոլորտի ամենամեծ պատվիրատուն։
Չնայած կայծակները և ամպրոպները բավականին տարածված երևույթներ են, նրանց հիմքում ընկած ֆիզիկան դեռևս լավ չի ուսումնասիրված: Շարունակում է մնալ հանելուկ, թե ինչպես են կայծակային ճայթքումներն առաջանում մի էլեկտրական դաշտում, որի լարվածությունը շատ ավելի փոքր է, քան լաբորատորիայում համապատասխան կայծի ստեղծման համար անհրաժեշտ մեծությունը:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է 2015թ. օգոստոսի 2-8ին Վրաստանի Ծղալտուբո քաղաքում կայանալիք Կանաչ փոխակերպում ամառային ակադեմիայի մասին:
Նյու Յորքում հիմնված Մալևիչի անվան միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ռուս նկարիչ Կազիմիր Մալեվիչի և նրա աշխատանքի մասին գիտելիքների /տեղեկատվության տարածմանը:
«Յու Այ Թի Ի Էքսպոն» (որ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտացված միջոցառումներ կազմակերպող ընկերությունն է), արդեն պատրաստ է տարվա իր գլխավոր միջոցառումներից մեկին` «ԴիջիԹեք բիզնես ֆորումին», որը տեղի է ունենալու հունիսի 19-20-ը` «Արմենիա-Մարիոթում»:
Հունիսի 15-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 02:26-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Մերկուրիի ծածկումը Լուսնի կողմից։ Ծածկումը (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և, քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։
Հետազոտողները կարողացել են մշակել նոր մեթոդ, որը թույլ է տալիս հաշվել wi-fi-ի գոտում ընդգրկված մարդկանց մոտավոր թիվը, հայտնում է digitalpages.ru-ն:
Եթե դուք Android-ով աշխատող սարքեր ունեք, այն կարող է ձեր կոորդինատներն ու արագությունն ուղարկել Google: Դրան կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ maps.google.com/locationhistory :
«Դա միայն նախազգուշական միջոցառում է, որը պետք է արվի ավելի հարգալից կերպով»,-իրավիճակը մեկնաբանել էր ընկերության կադրային քաղաքականության փոխնախագահ Դենիս Յանգ Սմիթը:
Twitter-ն ընդլայնել է անձնական հաղորդագրությունների հնարավորությունը՝ թույլատրելի չափը հասցնելով մինչև 10 հազար նշանի, հայտնում է Sky News-ը:
Apple-ը մոտ ապագայում գործարկելու է նոր հավելված, որը կհեշտացնի անցումը Android-ից iOS: Նորույթը միտված է Android-ի օգտատերերին, որոնք ցանկանում են անցել iOS գործառնական համակարգի, սակայն օգտագործման դժվարությունների պատճառով խուսափում են դրանից:
Apple ընկերությունը պատրաստվում է գործարկել նոր ծառայություն, որը թույլ կտա լսել ցանկացած երաժշտություն ընկերության կատալոգներից իրական ժամանակի ռեժիմում:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Համաշխարհային բանկի՝ երիտասարդ մասնագետների ծրագրի մասին, որին կարող են դիմել մինչև 32 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ «Գիտական տուրիզմի հեռանկարները Հայաստանում» թեմայով միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտի հետ համատեղ, կազմակերպել էր Շվեյցարիայի ֆեդերալ Միջուկային անվտանգության տնօրեն դոկտոր Հանս Վաների սեմինարը՝ «Հայաստան, Շվեյցարիա` հին ատոմային էլեկտրակայանների անվտանգություն» թեմայով:
Ես միշտ հիացել եմ սև խոռոչներով, գալակտիկաներով և ընդարձակվող Տիեզերքով: Սակայն, ի սկզբանե ուսումնասիրել եմ ֆիզիկա և մտել եմ աստղագիտության ոլորտ աստղագիտական սարքավորման միջոցով: Մասնիկների ֆիզիկայից անցել եմ աստղագիտությանը, քանի որ այն ժամանակ աստղագիտական հետազոտությունները կազմակերպվում էին փոքր խմբերով, որտեղ երիտասարդ գիտնականները կարող էին ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան մասնիկային ֆիզիկոսների հսկայական կոնսորցիումը:
37-ամյա Սաղաթելյանը Լոս Անջելեսից Նեդ և Մարիամ Սաղաթելյանների որդին է։ Նրա մայրը եղել է Բևեռլի-Հիլզում գտնվող «Կարտիե» զարդերի խանութ սրահի ղեկավարի օգնականը, իսկ ներկայումս թոշակառու հայրն աշխատել է Կալիֆոռնիայի սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունում։ Ալեն Սաղաթելյանի առաջին ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Ներկայումս ամուսնացած է Ջեննի Հելլերի հետ, ում հանդիպել էր Հարվարդի համալսարանում ուսանելու ընթացքում։
Հունիսի 11-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 18:49-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Ուրանի ծածկումը Լուսնի կողմից։
«Տրիադան» մի «հիվանդություն» ունի` դա բծախնդրությունն է, մեր բոլոր պատվիրատուները գիտեն, որ «Տրիադան» կարող է գործը ուշացնել, սահմանված ժամկետը խախտել, բայց միշտ վստահ են, որ վերջում ավելի բարձր որակ են ստանալու, քան իրենք սպասում էին:
Համակարգչային գրաֆիկայի հայաստանյան առաջատարներից «Տրիադա» ստուդիայի ստեղծած Shadowmatic խաղը հունիսի 8-ին Apple Design Awards մրցույթում ստացել է մրցանակ:
Նախօրեին հայտնաբերվել է խոցելիություն, որն ի վիճակի է շարքից հանել Skype հավելվածի աշխատանքը: Սխալը, որը հնարավոր է նկատել ծրագրում, կարող է առաջանալ հասարակ հաղորդագրության օգնությամբ:
Արդեն 2020 թվականին մեր մոլորակում կլինի համացանցին մատչում ունեցող շուրջ 26 մլրդ սարք: Սմարթֆոն կունենա 6,1 մրդ մարդ:
Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ Արտեմ Օգանովը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհում ամենահայտնի տասը ռուսաստանցի գիտնականներից մեկը, որի անունն ամեն տարի շրջանառվում է հավանական նոբելյան մրցանակակիրների ցանկում:
Հայաստանից կոնֆերանսին մասնակցում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը։ Նրա զեկուցումը նվիրված է «Ենթակարմիր դիտումներից ընտրված Բյուրական-IRAS գալակտիկաների աստղառաջացման տեմպերը» թեմային։
Այստեղ` Երկրի վրա, մենք սովոր ենք մեր շրջապատում մշտապես զգալ քամու շունչը, հաճախ նաև տեսնել քամու կործանիչ փոթորիկներն ու մրրիկները։ Այս տեսանկյունից Մարսն ավելի նման է Երկրին, քան կարծում էինք։ «Կարմիր մոլորակի» վրայի ուժեղ քամիները մոլորակի մակերևույթից հավաքում են փոշին և ավազը և դրանք պտտում մեծ արագությամբ։ Այս քամիները կարող են ունենալ մինչև 100կմ/ժ արագություն՝ […]
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2016թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2016թ. հունվարին:
Ի՞նչ է «Ելակե Լուսինը»։ Լիալուսինը, որ հայտնվում է հունիսին՝ կոչվում է Ելակե Լուսին։ Հյուսիսային Ամերիկայում հունիսը ելակի բերքահավաքի լավագույն ամիսն է, այդ իսկ պատճառով այստեղ բնակվող հնդկացիներն այն անվանել են Ելակե Լուսին։
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 81) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
Ասում են, որ մեր ազգը կրթություն, գիտություն սիրող ազգ է: Չնայած եկեղեցաշինության բումը և մեր գիտության չֆինանսավորված՝ կիսամեռած վիճակը հակառակի մասին են փաստում, բայց որոշել եմ շաբաթը մեկ ներկայացնել այն հայ գիտնականներին, որոնք համաշխարհային մակարդակի հետազոտությունների ամենաառաջին գծում են, որոնք իրենց ոլորտներում մեծագույն հեղինակություններ են, բայց որոնց մասին Հայաստանում գրեթե բան չգիտեն: Ինքներդ կդատեք` որքան ենք կրթություն ու գիտություն սիրում: