Բաժիններ՝

Սատուրնի արբանյակ Տիտանի առեղծվածային լճերը

Սատուրնի արբանյակ Տիտանը ծածկված է ծովերով և լճերով, որոնք հագեցած են հեղուկ ածխաջրածիններով, բայց ինչի՞ց է կազմված մակերևույթը: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Տիտանի մակերևույթն այժմ տարրալուծման գործընթացում է, որը նման է Երկրի վրա ջրափոսերի առաջացման գործընթացին:

Արեգակնային համակարգում, Երկրից բացի, Տիտանն այն միակ հայտնի մարմինն է, որի մակերևույթին կան լճեր և ծովեր: Սակայն Տիտանի սառցե մակերևույթի ջերմաստիճանը մոտավորապես -180 աստիճան Ցելսիուս է, այն հագեցած է մեթան և էթան հեղուկներով, Տիտանի ածխաջրածինը համարժեք է Երկրի ջրին:

11289871_10204860360413014_387526567_n

Վերջերս գիտնականների մի խումբ հայտնաբերել է, որ Տիտանի լճերը նման են Երկրի կարստային հողակտորներին: Սրանք երկրային հողեր են, որ առաջացել են կարծր ժայռերի էռոզիայի արդյունքում, ինչպես, օրինակ, կրաքարը և գիպսը:

Կարդացեք նաև

Ժամանակի ընթացքում, եթե խոնավ կլիմայական պայմաններ են լինում, այն հանգեցնում է ջրափոսերի և քարանձավների:

Գիտնականները պարզել են, որ մոտ 50 միլիոն տարի է պետք, որպեսզի Տիտանի համեմատաբար անձրևային բևեռային շրջաններում առաջանա 100 մետր խորությամբ խոռոչ:

11655198_10204860360373013_774789267_n

Բացի այդ, գիտնականները հաշվարկել են` ինչպես է ձևավորվում լճի խոռոչն ավելի ցածր լայնություններում, որտեղ տեղումները նվազագույնի են հասնում:

«Սա մի հրաշալի զուգադրական ուսումնասիրություն է մեր մոլորակի և դինամիկ աշխարհի միջև, որը գտնվում է արտաքին Արեգակնային համակարգում, մեզանից ավելի քան մեկ միլիարդ կիլոմետր հեռավորության վրա»,- ասում է Եվրոպական տիեզերական գործակալության «Կասինի» (Cassini) նախագծի գիտնական Նիկոլաս Ալտոբելին:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս