Մարդկային օրգանիզմը մի քանի համակարգերից բաղկացած բարդ համակարգ է, որը շատ բարդ է հասկանալ ու ընկալել: Ըստ fishki.net-ի՝ մեր օրգանիզմը շաբաթը 7 օր, օրը 24 ժամ շարունակ պաշտպանում է արտաքին վտանգներից՝ նույնիսկ առանց մեր գիտակցելու:
Սոցիալական ցանցերին բավական շատ տվյալներ են հայտնի մեր մասին: Կայքը ներկայացրել է, թե բացի մեր կողմից տրված տեղեկատվությունից՝ facebook սոցիալական ցանցն ինչ գիտի մեր մասին:
Կերակրի աղը համարվում է առողջության համար ոչ այնքան օգտակար մթերք: Աղի չարաշահումը կարող է առաջացնել բարձր զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ և նույնիսկ աուտոիմունային խանգարումներ: Այնուամենայնիվ, Cell Metabolism գիտական ամսագրում վերջերս տպագրված մի հոդվածում հաղորդվում է այն մասին, որ աղը կարող է օգտակար լինել իմունային համակարգի համար:
«Հայ երեք ծրագրավորողներ ստեղծել են մի կայք, որի միջոցով շուտով հնարավոր կլինի առցանց, լիովին անվճար, առանց խանութ գնալու տան, գրասենյակի և այլն վայրերի ձևավորում անել։ Կայքը կոչվուճ է «Homeplanning.me»։
Հոգեբանները հաստատել են, որ քնի ռեժիմն ու մարդու IQ-ն միմյանց հետ սերտ կապ ունեն. ուշ քնող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է, քան շուտ քնողներինը: Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հայտնի հոգեբան Սատոսի Կանաձավան հաստատում է այս պնդումը:
Չկա մարդ, ով լսած չլինի հայտնի Դրակուլայի մասին: Նա հայտնի էր իր՝ երիտասարդ մարդկային արյուն խմելու նախասիրությամբ: Ըստ հայտնի ֆիլմի սյուժեի՝ Դրակուլան խմում էր արյունը՝ հավերժ երիտասարդ մնալու համար: Եվ այն, ինչը մի քանի տարի առաջ դեռ անհավանական էր թվում, այժմ դարձել է իրականություն:
Բրանդենբուրգը ներկայացրել է գրաֆիկական տվյալներ, որոնք նրա կարծիքով՝ կարելի է բացատրել միայն միջուկային զենքի պայթյունով:
Պլաստիկե տարաներում շշալցված ըմպելիքների ամենօրյա գործածումը նպաստում է մարդու օրգանիզմում հատուկ քիմիական տարրի՝ բիսֆենոլ-А-ի խտության մեծացմանը։
Ուկրաինացի բժիշկներն առաջինն էին ԽՍՀՄ տարածքում, ովքեր պաշտոնական թույլտվություն ստացան բնային բջիջների կիրառմամբ վիրահատություններ կատարելու համար: Փորձերի արդյունքներն ապշեցրել էին նրանց:
Պանդան դարձել է գիտնականների ուշադրության օբյեկտ: Ճապոնացի գիտնականների վերջին հետազոտությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ այս փափլիկ բուսակերների արյան մեջ առկա է ուժեղ ազդեցության հակաբիոտիկ, որն ունակ է ոչնչացնել մի շարք ախտածին մանրէներ:
Շատերի կարծիքով՝ մտավոր ունակություններն առավելագույն չափով դրսևորվում են քսան տարեկան հասակում, որից հետո անկում են ապրում. մարդիկ սկսում են ավելի դանդաղ մտածել, վատանում է հիշողությունը, և այլն: Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տարբեր տեսակի ունակությունների դրսևորման համար լավագույն տարիքը տարբեր է, իսկ որոշ ունակություններ առավելագույնս դրսևորվում են 40 տարեկանում և նույնիսկ ավելի […]
Մի քանի տարի անց՝ 2019թ., Հայաստանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ամենաճանաչված և հայտնի միջոցառումներից մեկը՝ ՏՏ Համաշխարհային համաժողովը: Ոլորտի հայ մասնագետների համար սա սպասված միջոցառում է և նախադեպը չունեցող հնարավորություն՝ Հայաստանն աշխարհին տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից ներկայացնելու համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովի՝ 2019թ. Հայաստանում անցկացման համար պետք է վճարվի 750 հազար դոլար: Օրերս ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ՝ վճարման գրաֆիկի հետ կապված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ նշված գումարը նվազագույնն է, որը երկրները վճարում են համաժողովը հյուրընկալելու համար:
Հանդիպելիս մարդիկ իրար ձեռք են սեղմում, իսկ կենդանիները հոտոտում են միմյանց: Շատ բան կարելի է հասկանալ տվյալ անձի մասին նրա ձեռքը սեղմելիս: Սակայն պարզվում է՝ մենք գնահատում ենք ոչ միայն ձեռքը սեղմելու ուժը և տևողությունը, այլև՝ զրուցակցի հոտը:
Թվում է, թե Gmail փոստային ծառայությունում տրամադրվող 25 Գբ-ը երբեք չի սպառվի, սակայն շատ օգտագործողներ արդեն հանդիպել են այս խնդրին: Ի՞նչ անել տեղ ազատելու համար. իհարկե, հատ հատ նամակներ ջնջելը անիմաստ է ու շատ ժամանակատար: Տեղ ազատելու համար կառաջարկենք մի քանի միջոցներ, որոնք հնարավոր է՝ օգտակար լինեն:
Աշխարհի ամենաթունավոր խխունջը՝ Conus geographus, որս անելիս բաց է թողնում թունավոր ամպ, որը մեծ քանակությամբ ինսուլին է պարունակում: Ինչպես հայտնի է, հենց ինսուլինն է կայունացնում արյան մեջ շաքարի քանակը: Սակայն այս դեպքում ինսուլինը կտրուկ նվազեցնում է զոհի արյան մեջ շաքարի քանակությունը, ինչի արդյունքում էլ զոհը պարալիզացվում է:
Apple Pay վճարման համակարգը ներկայումս համագործակցում է 2500 բանկի հետ:
Կուկի խոսքերով՝ դրանք կարժենան 1299-1599 դոլար:
Սկզբնական շրջանում դրանք կվաճառվեն 7 երկրում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում ու Կանադայում:
Ամերիկյան լրատվամիջոցներն այս օրերին անդրադառնում են UCLA-ի համալսարանում իր դոկտորականը պաշտպանող հայ ուսանողի ստեղծած նորարար սարքին
Այս մասին վկայել է ամերիկացի գյուտարարի հուշերի քիչ հայտնի գլխի ֆրանսերեն թարգմանությունը:
Բոլորս էլ նկատել ենք, որ կատուները սիրում են թաքնվել արկղերում: Այդ կենդանիներն անգամ քնում են արկղերի մեջ: Ի՞նչն է նրանց այդպիսի տարօրինակ վարքի պատճառը: Այս հարցի պատասխանը փորձել են գտնել հոլանդացի գիտնականները:
Մեր մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող մելանինի մոտ հայտնաբերել են «մութ կողմ»: Պարզվել է, որ այդ ֆերմենտի մոլեկուլները կարող են ներծծել ուլտրամանուշակագույն ճառագայթման էներգիան և վնասել բջիջների ԴՆԹ-ն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք արդեն վաղուց ստվերում ենք:
Բրազիլիայի ջրային տարածքներում՝ Ռիո դը Ժանեյրոյի հայտնի ավազանների մոտակայքում, հայտնաբերել են բակտերիայի նոր տեսակ: Այդ միկրոօրգանիզմի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն կայուն է դեղամիջոցների նկատմամբ: Իրենց ունիկալ հատկությունների պատճառով նոր միկրոօրգանիզմները կոչվեցին «սուպեր» բակտերիաներ:
Պոչը կարևոր նշանակություն ունի տարբեր կենդանիների կյանքում: Այն ղեկի դեր է կատարում, երբ կենդանին շարժվում է մեծ արագությամբ, կամ օգտագործվում է որպես տրամադրության ցուցիչ՝ կենդանիների շփման ժամանակ: Իսկ Actias ցեղի թիթեռները պոչն օգտագործում են հետապնդումից խուսափելու համար: Ի դեպ, այս դեպքում գործ ունենք ոչ թե իսկական պոչի, այլ հետին թևերի խիստ երկարաձգված ելուստների հետ:
Սկսնակ ընկերություն ստեղծելու և համաշխարհային շուկա դուրս գալու, սեփական գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ չէ տեղափոխվել Սիլիկոնյան հովիտ:
Ի սկզբանե պլանավորվել էր 12.9 դյույմ անկյունագծով պլանշետի արտադրությունը գործարկել արդեն այս եռամսյակում:
Կենդաբաններին, առաջին հարյուրամյակը չէ արդեն, տանջում է հարցը, թե ինչո՞ւ են վագրաձիերն էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերել իրենց բնորոշ՝ գծավոր գունավորումը: Նոր հետազոտությունները ստիպեցին վերանայել սև և սպիտակ գծերի մասին եղած տեսակետները:
Ուղեղը հիշողությունը շտկում է էլեկտրական ռիթմերի օգնությամբ. եթե մենք ինչ-ոչ բան սխալ ենք սովորում, ալիքների հատուկ խումբն օգնում է ազատվել սխալ ինֆորմացիայից:
Մարդկանց մի մասի կարծիքով՝ աշխարհի ամենամահացու թույնն օձի թույնն է, մյուսներն էլ կարծում են, որ կարիճինն է, երրորդների վարկածը սարդի թույնն է։ Սակայն կա ավելի սարսափելի թույն։