Բաժիններ՝

Apple-թողարկել է տվյալները Android-ից iOS տեղափոխող հավելված

Apple-ը մոտ ապագայում գործարկելու է նոր հավելված, որը կհեշտացնի անցումը Android-ից iOS: Նորույթը միտված է Android-ի օգտատերերին, որոնք ցանկանում են անցել iOS գործառնական համակարգի, սակայն օգտագործման դժվարությունների պատճառով խուսափում են դրանից, հայտնում է digitalpages.ru-ն:

Նոր ծրագիրը կսովորեցնի այլ գործառնական համակարգերի օգտատերերին համարձակ օգտվել Apple-ի արտադրանքից: Հավելվածը հասանելի կլինի Apple-ի օգտատերերին հուլիս ամսին նոր գործառնական համակարգի հետ միասին:

Android-ի օգտատերերը ևս մոտ ապագայում կկարողանան ձեռք բերել նոր հավելված Google Play-ում: Նոր հավելվածը թույլ կտա հեշտորեն անցնել նոր գործառնական համակարգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս