
Շախմատի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը խաղացել է ալգորիթմի հետ

«DigiTec 2015» հայաստանյան ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, որի կազմակերպիչն է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), շախմատի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ուժերը չափել է ուժեղ գրոսմայստերի մակարդակով խաղացող ArShah ալգորիթմի հետ, որը ստեղծել են հայ ինժեներները: