ՀՀ ԳԱԱ-ն պատվավոր դոկտորի կոչում է շնորհում МГИМО-ի ռեկտոր Անատոլի Տորկունովին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատվավոր դոկտորի կոչում է շնորհում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովին` Հայաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ներդրման համար: Այս որոշումը ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունեց սույն թվականի սեպտեմբերի 30-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում:
Անատոլի Տորկունովը ծնվել է 1950 թ-ին` Մոսկվայում: 1972 թ-ին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը: 1979 թ-ին Տորկունովը ստացել է դոցենտի աստիճան, 1991թ-ին ` պրոֆեսորի աստիճան, 1995թ-ին ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան: 2003թ-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) թղթակից անդամ, իսկ 2008թ-ին ընտրվել է ՌԳԱ-ի ակադեմիկոս:
Անատոլի Տորկունովը 1983թ. եղել է Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի դեսպանատան երկրորդ քարտուղարը, 1986թ.` առաջին քարտուղարը: 1992թ-ին կոլեկտիվի ընդհանուր ժողովում ընտրվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր եւ վերընտրվել է 1997, 2002, 2007, 2012 թվականներին: 2015թ-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց Անատոլի Տորկունովին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պաշտոնում:
1993թ-ի Անատոլի Տորկունովը ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում: 1994թ-ից միջազգային հարաբերությունների ոլորտում Ռուսաստանի Դաշնության ԲՈՒՀ-երի ուսումնամեթոդական միավորման նախագահն է: 1997թ-ից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Կոլեգիայի անդամ է:1999թ-ից նախագահում էՄիջազգային հետազոտությունների ռուսական ասոցիացիան: 2006թ.-ից դարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գիտության, տեխնոլոգիաների և կրթության խորհրդի նախագահության անդամ: 2007թ-ից բարդ հարցերի գծով ռուս-լեհական խմբի համանախագահն է: 2008թ-ից Անատոլի Տորկունովը «Вестник МГИМО-Университета» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալն է 2010թ.-ի հոկտեմբերից:
Անատոլի Տորկունովը ՄԱԿ-ին աջակցող ռուսական ասոցիացիայի նախագահն է, անդամակցում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդին կից գիտական, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական խորհուրդներին:
Նա մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր է: Մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիայի և ամսագրերի խորհրդի անդամ է, այդ թվում «Համաշխարհային տնտեսություն և միջազգային հարաբերություններ», «Միջազգային կյանք», «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ», «Իրավունք և կառավարում, XXI դար», «Միջազգային իրավունքի Մոսկովյան ամսագիր»:
Պարգևատրվել է բարեկամության շքանշանով, փառքի շքանշանով, հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար երրորդ և չորրորդ աստիճանների, Սերգեյ Ռադոժենսկու երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններով, ունի Ֆրանսիայի, Լեհաստանի, Կորեայի Հանրապետության, Մոնղոլիայի, Բուլղարիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի պետական պարգևներ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն