«Խելացի» ռոբոտ-փոշեկուլ՝ տեսախցիկով ու Wi-Fi-ով
iRobot-ը ներկայացրել է նոր Roomba 980 մոդելի ռոբոտ-փոշեկուլը, որն ունի տեսախցիկ՝ նախատեսված տարածքն ուսումնասիրելու և հիշելու համար, և Wi-Fi-մոդուլ, որի միջոցով ռոբոտը միանում է ինտերնետին և հնարավոր է դառնում սմարթֆոնով այն հեռակառավարելը։ Մաքրության հրամանն ուղարկելու համար բավական է սեղմել համապատասխան հավելվածի «Clean» կոճակը։ Հավելվածը թույլ է տալիս նաև մաքրության ռեժիմ կազմել, սակայն կա մի թերություն՝ իրական ժամանակում հնարավոր չէ կառավարել փոշեկուլը։
Անվտանգության նկատառումներով տեսախցիկի միջոցով ձայնագրածը ջնջվում է մաքրությունից 90 րոպե հետո։
Մարտկոցի մեկ լիցքավորումով Roomba 980-ը կարողանում է երկու-երեք սենյակ հավաքել։ Այն ամբողջությամբ լիցքավորվում է երեք ժամվա ընթացքում։ ԱՄՆ-ում վաճառքը կմեկնարկի նոյեմբերին 900 ԱՄՆ դոլարով։