Sony-ն խորհուրդ չի տալիս իր սմարթֆոններն օգտագործել ջրի մեջ
Sony-ի կայքում տեղեկություն է հայտնվել, որի համաձայն՝ ընկերությունը խորհուրդ չի տալիս իր ջրապաշտպան սմարթֆոններն օգտագործել ջրի տակ:
Sony-ի սմարթֆոնների մեծ մասը պաշտպանված են IP68 ստանդարտով, ինչը թույլ է տալիս դրանք պահել մինչև 1,5 մետրանոց խորության ջրի մեջ 30 րոպե:
Սակայն կայքում բացատրվում է, որ սարքի ստուգման պրոցեսը տեղի է ունենում լաբորատոր պայմաններում:
Սարքը մտցվում է քաղցրահամ ջրով լի կոնտեյների մեջ ու 30 րոպե անց դուրս բերվում այնտեղից:
Այդ ամբողջ ժամանակ սմարթֆոնը գտնվում է քնած ռեժիմում:
Արտադրողն ասել է, որ չի կարող երաշխավորել սարքի աշխատունակությունը՝ սմարթֆոնը գրպանում լողավազան ցատկելու դեպքում:
Բացի այդ՝ ջրի տակ չի կարելի օգտվել հեռախոսից, այդ թվում՝ լուսանկարելու համար: