Սեպտեմբերի 13-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում
Սեպտեմբերի 13-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով: Խավարումը կսկսվի Հարավային Աֆրիկայում Գրինվիչի ժամանակով 04:40-ին (Հայաստանի ժամանակով 08:40) և մոտ երկու ժամ անց՝ 06:52-ին, կլինի առավելագույն փուլը (0.788 մագնիտուդ):
Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 09:05-ին: Այն տեսանելի կլինի Հարավային Աֆրիկայից, Հնդկական օվկիանոսից և Անտարկտիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:
Այս խավարումը 2015 թվականի միակ արեգակնային մասնակի խավարումն է: Հաջորդ խավարումները սպասվում է 2016 թվականի մարտի 9-ին և սեպտեմբերի 1-ին: Խավարումները կրկնվում են յուրաքանչյուր պարբերաշրջանում, որը կոչվում է Սարոս:
Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսին անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:
Արեգակի մասնակի խավարմանը կարող եք հետևել այս հղումով։
Հայկական աստղագիտական ընկերություն