Բաժիններ՝

Հոկտեմբեր ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույց

ՀԱԸ ներկայացնում է 2015թ. հոկտեմբեր ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:

Հոկտեմբեր ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ ՀԱԸ անդամ Ջեյմս Հոուկի 75-ամյակը, «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» գիտաժողով, Դրակոնիդների ասուպային հոսքը, Վեներայի ծածկումը Լուսնի կողմից, Մերկուրիի ծածկումը Լուսնի կողմից, Ուրանի դիմակայությունը, Նորալուսին, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավ-Արևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, Հայ-իրանական աստղագիտական խորհրդակցություն, Օրիոնիդների ասուպային հոսքը, ՀԱԸ անդամ Միլչո Ցվետկովի 70-ամյակը, Մարսի միացումը Յուպիտերի հետ, Աստղագիտության օրը` հայտարարված Աստղագիտության լիգայի կողմից. մաս 2, 2-րդ Բյուրականյան գիտաճամբար (2BSC), Ուրանի ծածկումը Լուսնի կողմից, Վեներայի միացումը Յուպիտերի հետ, Եռակի միացում Վեներայի, Յուպիտերի և Մարսի, Հարավային Տաուրիդների ասուպային հոսքը, Հյուսիսային Տաուրիդների ասուպային հոսքը, Գերլուսին, ՀԱԸ #86 տեղեկագրի հրապարակումը և IVOA միջգործակցության խորհրդակցություն։

oracuyc

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս