Բաժիններ՝

«Բռեյնբութ» («Brainbooth») բջջային հավելվածն օգնում է տեսողական խնդիրների վաղ բացահայտման և կանխարգելման հարցերում

Հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպվեց Digitec-expo 2015-ի 11-րդ ամենամյա ցուցահանդեսը, որն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Digitec-expo-ն այս տարի բացառիկ էր և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:

Եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ էր միավորել շուրջ 170 ընկերություն և 40 հազար այցելու: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո», և այլն), մասնակցում էին նաև մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):

Brainboof (3) Brainboof (2)

168.am-ը ցուցահանդեսի ընթացքում զրուցեց մասնակից տաղավարներից մի քանիսի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր «Բռեյնբութ» («Brainbooth») «Eye Care Plus» բջջային հավելվածը, որն օգնում է տեսողական խնդիրների վաղ բացահայտման և կանխարգելման հարցերում, ինչպես նաև բարձրացնում է տեղեկացվածության մակարդակը տեսողությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:

Կարդացեք նաև

168.am-ի լրագրողը ցուցահանդեսում հանդիպեց և զրուցեց «Բռեյնբութ» հավելվածի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արամ Մխիթարյանի հետ, ով մանրամասնեց ծրագրի մի շարք առաջնային ֆունկցիաների մասին.

Brainboof (5)

«Մեր հավելվածի միջոցով կարող եք ստուգել ձեր տեսողությունը՝ վաղ շրջանում մինչև 10-ից ավելի հիվանդությունների բացահայտման և կանխարգելման հնարավորությամբ: Հավելվածը ներառում է նաև 20-ից ավելի վարժություններ, որոնք օգնում են հանգստացնել աչքերը, բարելավել արյան շրջանառությունն ու տեսողությունը: Բացահայտումը կատարվում է թեստային կողմնորոշման միջոցով, այսինքն՝ դուք ձեր հեռախոսի էկրանին տեսնում եք որոշակի պատկեր և պատասխանում եք հարցերին, թե կոնկրետ ի՞նչ եք տեսել, ըստ այդմ, համակարգը որոշում է, թե ինչ խնդիրներ ունեք, և թե ինչ մակարդակի վրա է գտնվում ձեր տեսողական խնդիրը: Գրանցում եք, եթե կա պրոգրես՝ դրական կամ բացասական ուղղությամբ, և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Պետք է նշեմ, որ հավելվածում ներառված վարժություններից բոլորը հայտնի բժիշկների կողմից առաջարկված և լայն կիրառություն գտած տարբերակներ են»:

Տեղեկացնենք նաև, որ սա շուկայում առկա միակ ընդհանուր բջջային հավելվածն է, որ պարունակում է 14 թեստ, 20 թրեյնինգ, տեսողության խնդիրներին նվիրված բլոգ, սննդակարգի խորհրդատվություն, առաջին բուժօգնություն և ուղիղ կապ ակնաբույժի հետ:

Brainboof (4)

Eye Care Plus հավելվածի բեռնումների թիվն արդեն իսկ անցել է կես միլիոնը, ամենաշատ բեռնումները գրանցվել են ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Հավելվածը գործում է անգլերեն ու ռուսերեն լեզուներով։ Այն անվճար է, սակայն հետագայում հնարավոր է՝ ավելացվի վճարովի բովանդակություն։Ներկայացուցիչները տեղեկացրեցին նաև, որ առայժմ հավելվածը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար, iOS-տարբերակը ևս նախատեսվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս